Շմայսին արժանի «լեդի» է հայտնվել, զգույշ եղեք
ԱԺ պատգամավոր Հեղինե Բիշարյանը` ելույթ ունենալով «Հայկական վերածնունդ» կուսակցության համագումարում, ասել է. «Ընդհանրապես դժվար է ուսուցչից հետո աշակերտը խոսի, իմ քաղաքական ուսուցիչը և առաջնորդը եղել և մնում է Արթուր Բաղդասարյանը: Ես ինքս՝ որպես մանկավարժ, դեռևս 15 տարի առաջ դասավանդել եմ դասարանում: Խոսելով Արթուր Բաղդասարյանի, Օրինաց երկրի մասին, գաղափարների և նպատակների մասին, խոնարհվում եմ այդպիսի կրթված մարդու առջև, նրա գաղափարների և ծրագրերի առջև: Կոշտուկների նման կփշրվեն այն մարդիկ, որոնք եկել են «Հայկական վերածննդի» պտուղներից ինչ-որ բան գողանալու, թույլ չենք տալու դա: «Հայկական վերածնունդն» իմ զավակն է, ես եմ նրա տերը: Թույլ չեմ տա որևէ մեկին ամեն օր կեղծող գարշահոտ ունեցող իրենց գաղափարներով և նպատակներով նախընտրական շրջանում պատվեր իջեցված ծրագրով խոսել «Հայկական վերածննդի» մասին, կոչնչացնեմ ես նրանց, ով ուզում է լինի, ես իմ մատներով կհանեմ նրանց աչքերը», ասել է Հեղինե Բիշարյանը: Առաջին հերթին մենք ցավակցում և խղճում ենք այն աշակերտներին, որոնց դաս է տվել նման փողոցային բառապաշարով զինված տիկինը: Պատկերացնում ենք արդեն, թե ինչ ծանր պահեր են ունեցել մեր դպրոցականները: Երկրորդ հերթին ցավակցում ենք հայ քաղաքացիներին, Հայաստան պետությանը, որ Հեղինե Բիշարյանի պես պատգամավոր ունի արդեն երկար տարիներ: Խորհրդարանում մի քիչ խելք, մտավոր ունակություններ, զսպվածություն սովորելու փոխարեն բռնել է դեգրադացման ճանապարհը: Կամ էլ շատ է շփվել Շմայսի հետ, այսպես ասած` վերջինիս հետ փորձի փոխանակման կուրսեր է անցել: Իսկ ընդհանրապես, զարմանալու բան չկա. Արթուր Բաղդասարյանի առջև այսպես թավալվողի մտավոր և բարոյական սահմաններն ավարտվում են աչք հանելով: Ճիշտ և ճիշտ Շուշան Պետրոսյանի պես: Եթե ճիշտ ենք հիշում, նա էլ հանուն Սերժ Սարգսյանի էր պատրաստ ֆեյսբուքյան որոշ օգտատերերի աչքերը հանել: Նյութի աղբյուրը`Hayastan24.com
