Ովքե՞ր են առաջադրվել մարզերում
Այսօր Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ ՀՀԿ ռեյտինգային առաջադրումների ամբողջական ցուցակը պատրաստ է: Այսպիսով` Շիրակում՝ պատգամավորներ Սուքիաս Ավետիսյանը, Արման Սահակյանը, Մարտուն Գրիգորյանը, Մուշեղ Պետոյանը, նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը: Տավուշում կառաջադրվեն պատգամավոր Հակոբ Հակոբյանը, գործարար Գրիգոր Ավայանը, Հասմիկ Ամիրյանը, նախկին պատգամավոր Վարդան Պետրոսյանը: Գեղարքունիքում կառաջադրվեն մարզպետ Րաֆիկ Գրիգորյանը, Ազգային ժողովի պատգամավորներ Հակոբ Հակոբյանը, Կարեն Բոթոյանը, նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը, Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը, Մարտունու նախկին քաղաքապետ Բագրատ Հարությունյանը, Սևանից՝ Աշոտ Ավետիսյանը: Կոտայքի մարզում՝ նախկին բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, Մաքսային և հարկային ծառայության արդեն նախկին աշխատող, գեներալ Սամվել Սանամյանը, փոխմարզպետ Համլետ Հայրապետյանը:
