«Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց «Ուոթֆորդին»
Անգլիայի ֆուտբոլի առաջնության 25-րդ տուրի շրջանակներում «Մանչեսթեր Յունայթեդը» 2:0 հաշվով հաղթեց «Ուոթֆորդին»: Խաղի հաշիվը 32-րդ րոպեին բացեց Խուան Մատան: Ընդմիջումից հետո 60-րդ րոպեին հաշվի առավելությունը կրկնապատկեց Մարսիալը:
