Արտակարգ իրավիճակ՝ Սոթք-Քարվաճառ ճանապարհին

Այսօր՝ փետրվարի 11-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհի Հարուրի ձորի հատվածում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 2 տասնյակից ավելի ավտոմեքենաներ մնացել են ձնաբքի մեջ և չեն կարողանում առաջ շարժվել դեպի Քարվաճառ /Քելբաջար/։ Ձնաբքի մեջ հայտնվածները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, որ մեկնում էին Քարվաճառի զորամաս, որտեղ տեղի է ունենալու իրենց որդիների՝ նորակոչիկ զինվորների երդմնակալությունը։ Քաղաքացիներն ասում էին նաև. «Շամշյան ջան, գիշերը ժամը 4-ից լռվել ենք էստեղ։ 1 ժամ շուտ գայիր, տեսնեիր՝ էդ սպիտակ Լեքսուսի շոֆեռը ոնց իր ջահել ընկերոջ հետ, ով, պարզվեց, որ Վարդենիսի փրկարարներից է, Լեքսուսով 20-ից ավելի ավտոմեքենաներ տռոսով հանեց ձնաբքից (մատնացույց անելով Lexus մակնիշի 08 VV 707 համարանիշի ավտոմեքենան)»։ Lexus-ի վարորդն ու ուղևորը, ովքեր հրաժարվեցին հարցազրույց տալ, պարզապես ասացին. «Մենք էլ ենք գնում զորամաս ու սիրուն չէր լինի, եթե մենք մեր զինվորի երդմանը լինեինք, իսկ ձնաբքի մեջ հայտնվածները չլինեին»։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ձնաբքի այդ հատվածում ճանապարհի մաքրման աշխատանքներով պետք է զբաղվեին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանապարհաշինարարները, սակայն, չգիտես ինչու, երևի նրանք էլ են մեր հայաստանյան որոշ ճանշինականների անգործությամբ վարակվել ու չեն մտածել, որ գոնե այս ազիզ օրով, երբ ծնողները շտապում են ներկա գտնվել իրենց որդիների՝ արծիվ ու առյուծ նորակոչիկների զինվորական երդմանը, մաքրեին ճանապարհը։ Բարեբախտաբար, ձնաբքի պատճառով վթարներ տեղի չեն ունեցել, իսկ ծնողների մի մասն էլ Քարվաճառ է հասել ուշացումով և ցավ էին ապրում, որ իրենց որդիների զինվորական երդմնակալությանը ներկա չեն եղել։

դիտվել է 2 անգամ
Լրահոս
Երեք ամիս է՝ ոչ մի փոփոխություն Խորհուրդ՝ Ռուբեն Ռուբինյանին Սրանցից ամեն օր աղետ սպասեք. դեմը պիտի առնենք. Ալբերտ Բազեյան (video) Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցին Արցախը մեզ համար փակված էջ չէ, ինչպես փորձում են ներկայացնել իշխանությունները. Մետաքսե Հակոբյան Քարաթափում՝ Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին․ երթևեկությունը դադարեցված է Թալանել են քաղաքացու «Chevrolet Volt»-ը. տուժածին պատճառվել է խոշոր չափի վնաս Ոչ իրավաչափ է ճանաչվել Ավետիք Չալաբյանը պահանջում է վարույթ հարուցել Փաշինյանի նկատմամբ Էսօր էլի վարորդի են դանակահարել․ վարորդներին ստիպում եք՝ փող հավաքեն ավտոբուսներում. Զարուկյան (video) Էս ու՞ր անհետացավ Ավինյանը․․․ քաղաքացիներին ինչու՞ եք կռվացնում միմյանց հետ. Սարգսյանը՝ ՔՊ-ականներին (video) Ի՞նչ եք անում էդ փողերը, թաքնված կոռուպցիա կա․ մանկական երկաթուղու գումարները նորից գրպանվեցի՞ն (video) Մադյարը հնարավոր է համարել Նեթանյահուի ձերբակալումը Հունգարիա այցելության դեպքում Իրանի դեմ գործողության ընթացքում ԱՄՆ-ի վիրավոր զինծառայողների թիվը հասել է 415-ի Ազգային անվտանգության ծառայությունը՝ որպես երկրի անվտանգության հենասյուն․ «Առաջարկ Հայաստանին» ՀԿ Դուք կանեփ աճեցրեք կամ լոբի. էն աղջիկն էլի խոսեց, տիկի՛ն ջան, մի՛ խոսեք․ Մեսրոպ Մանուկյան (video) Դրան չե՛մ հավատում․ Նիկոլն առաջին հերթին իրեն է խաբում, հետո՝ ժողովրդին․ քաղաքացի (video) ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետը հայտնել է ԼԺՀ-ի ամբողջական ազատագրման մասին Պատրա՞ստ եք քրեական պատասխանատվության ենթարկվել․ Զարոկյանն՝ Ավինյանին (video) Դամոկլյան սուր. առևտրային անհամամասնության վտանգներն ու սպառնալիքները. «Փաստ» «Շուն ու շանգյալ», «բոմժ», «համբալ»․ քֆրչի ՔՊ-ականների նյարդերն արդեն տեղի են տալիս (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am