ՓՊ քվեարկությունն ավարտվեց. մեկնարկել է հաշվարկը

Հաշվիչ հանձնաժողովի նախագահը հայտարարել է քվեարկության ավարտի մասին: Հաշվիչ հանձնաժողովը քվեարկության սենյակում գտնվող ընտրողներին քվեարկելու հնարավորություն է տվել, որից հետո Հաշվիչ հանձնաժողովի նախագահը փակել է   քվեատուփերի ճեղքերը: Արդեն իսկ,  սկսվել է հաշվիչ հանձնաժողովի նիստը, որտեղ  հաշվիչ հանձնաժողովի անդամներն ամփոփելու  են քվեարկության արդյունքները: Գաղտնի քվեարկության արդյունքների ամփոփումն իրականացվում է դրա համար առանձնացված սենյակում, որի ընթացքում սենյակում կարող են ներկա գտնվել միայն Հաշվիչ հանձնաժողովի անդամները, դիտորդները և վստահված անձինք (յուրաքանչյուր թեկնածուի համար մեկ վստահված անձ), լրագրողները: Վստահված անձի փոխարեն կարող է ներկա գտնվել թեկնածուն: Ներկա գտնվող անձինք իրավասու են ձայնագրել և/կամ տեսանկարահանել նշված գործընթացը: Բացի Հաշվիչ հանձնաժողովի անդամներից, մյուս ներկաները իրավունք չունեն քվեատուփերին կամ քվեաթերթիկներին ձեռք տալ: Հաշվիչ հանձնաժողովի անդամները հաշվելու  և Հաշվիչ հանձնաժողովի նախագահին են վերադարձնելու  չօգտագործված քվեաթերթիկները: Հանձնաժողովը քվեարկության արդյունքների ամփոփմանը զուգահեռ, նախքան քվեատուփ բացելը, կազմում է արձանագրություն (թիվ 1), որում նշվում է` 1) չօգտագործված քվեաթերթիկների թիվը, անօգտագործելի դարձնելով չօգտագործված քվեաթերթիկները` անկյունը կտրելու միջոցով. 2) ժողովին մասնակցելու իրավունք ունեցողների ընդհանուր թիվը (ցուցակային թիվ). 3) ըստ ցուցակի ստորագրությունների քվեաթերթիկ ստացածների թիվը: Թիվ 1 արձանագրությունը կազմելուց հետո Հաշվիչ հանձնաժողովի նախագահը բացելու է համապատասխան քվեատուփը, քվեատուփից հանելու  է մեկական քվեաթերթիկ, հայտարարելու  է քվեարկության արդյունքը՝ փոխանցելով հաշվիչ հանձնաժողովի անդամներին՝ տեսակավորելու համար: Քվեաթերթիկները տեսակավորելուց հետո դրանք հաշվարկվելու  են, իսկ արդյունքները` արձանագրվելու: Յուրաքանչյուր թեկնածուի անուն, ազգանունի դիմաց գրառվում են նրա օգտին տրված ձայները, իսկ այլ հարցով քվեարկության դեպքում` այդ հարցի օգտին տրված ձայները: Այս գործողությունը կրկնվելու  է քվեատուփում առկա բոլոր քվեաթերթիկների համար։  Քվեարկության ավարտից հետո՝ մինչև քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրություն կազմելը, Հաշվիչ հանձնաժողովի նիստը չի կարող ընդհատվել: Արձանագրությունը կազմվում է չորս օրինակից. մեկ օրինակը փակցվում է Փաստաբանների պալատում` տեսանելի տեղում, մեկ օրինակը տեղադրվում է ընտրական փաստաթղթերի պարկում, երկու օրինակը հանձնվում է Փաստաբանների պալատի արխիվ: Հաշվիչ հանձնաժողովում ներկա լինելու իրավունք ունեցող անձանց պահանջով նրանց տրվելու  է քվեարկության արդյունքների արձանագրությունից քաղվածք՝ վավերացված հանձնաժողովի նախագահի և քարտուղարի ստորագրություններով և Հաշվիչ հանձնաժողովի կնիքով: Հաշվիչ հանձնաժողովը կանոնադրությամբ սահմանված կարգով և ժամկետում ամփոփելու  է ընտրությունների արդյունքները և ընդունում հետևյալ որոշումներից մեկը. 1) Փաստաբանների պալատի խորհրդի անդամների ընտրվելու մասին. 2) գործը նախապատրաստող անձանց ընտրվելու մասին. 3) «Փաստաբանի օր» սահմանելու մասին հարցով որոշման ընդունման մասին. 4)«Փաստաբանի օր» սահմանելու մասին հարցով քվեարկությունը չկայացած ճանաչելու մասին: Ընտրության արդյունքները կարող են դատարանի վճռով ճանաչվել անվավեր, եթե անճշտությունների չափը կամ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում տեղի ունեցած էական խախտումներն ազդել են կամ կարող էին ազդել քվեարկության արդյունքների վրա: ՀՀ ՓՊ մամուլի կենտրոն

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Երեք ամիս է՝ ոչ մի փոփոխություն Խորհուրդ՝ Ռուբեն Ռուբինյանին Սրանցից ամեն օր աղետ սպասեք. դեմը պիտի առնենք. Ալբերտ Բազեյան (video) Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցին Արցախը մեզ համար փակված էջ չէ, ինչպես փորձում են ներկայացնել իշխանությունները. Մետաքսե Հակոբյան Քարաթափում՝ Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին․ երթևեկությունը դադարեցված է Թալանել են քաղաքացու «Chevrolet Volt»-ը. տուժածին պատճառվել է խոշոր չափի վնաս Ոչ իրավաչափ է ճանաչվել Ավետիք Չալաբյանը պահանջում է վարույթ հարուցել Փաշինյանի նկատմամբ Էսօր էլի վարորդի են դանակահարել․ վարորդներին ստիպում եք՝ փող հավաքեն ավտոբուսներում. Զարուկյան (video) Էս ու՞ր անհետացավ Ավինյանը․․․ քաղաքացիներին ինչու՞ եք կռվացնում միմյանց հետ. Սարգսյանը՝ ՔՊ-ականներին (video) Ի՞նչ եք անում էդ փողերը, թաքնված կոռուպցիա կա․ մանկական երկաթուղու գումարները նորից գրպանվեցի՞ն (video) Մադյարը հնարավոր է համարել Նեթանյահուի ձերբակալումը Հունգարիա այցելության դեպքում Իրանի դեմ գործողության ընթացքում ԱՄՆ-ի վիրավոր զինծառայողների թիվը հասել է 415-ի Ազգային անվտանգության ծառայությունը՝ որպես երկրի անվտանգության հենասյուն․ «Առաջարկ Հայաստանին» ՀԿ Դուք կանեփ աճեցրեք կամ լոբի. էն աղջիկն էլի խոսեց, տիկի՛ն ջան, մի՛ խոսեք․ Մեսրոպ Մանուկյան (video) Դրան չե՛մ հավատում․ Նիկոլն առաջին հերթին իրեն է խաբում, հետո՝ ժողովրդին․ քաղաքացի (video) ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետը հայտնել է ԼԺՀ-ի ամբողջական ազատագրման մասին Պատրա՞ստ եք քրեական պատասխանատվության ենթարկվել․ Զարոկյանն՝ Ավինյանին (video) Դամոկլյան սուր. առևտրային անհամամասնության վտանգներն ու սպառնալիքները. «Փաստ» «Շուն ու շանգյալ», «բոմժ», «համբալ»․ քֆրչի ՔՊ-ականների նյարդերն արդեն տեղի են տալիս (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am