Սահմանային իրավիճակը վերահսկվում է. Վիգեն Սարգսյան
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն` անդրադառնալով վերջին օրերին լարվածության աճին լրագրողների հետ զրույցում ասաց,որ հայկական Զինված ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը սահմանին: «Բոլորը պետք է իմանան, որ իրավիճակը լիովին վերահսկվում է: Որևէ մեկը թող չմտածի, որ այս խախտումները կարող են հուսահատեցնել կամ լարումը հասցնել այն աստիճանի, որ մենք երկնչենք մեր գործը կատարելուց:Երեկ եղել է Տավուշի սահմանամերձ գյուղերում և Նոյեմբերյանի գնդում», - ասաց Վիգեն Սարգսյանը: «Մեր զինվորները՝ որպես անկախության տարիներին ծնված ու մեծացած սերունդ, փայլում են իրենց ոգով, նվիրվածությամբ ու համոզվածությամբ, որ իրենց կատարած գործը անհրաժեշտ է բոլորիս:Հորդորում եմ կուլ չգնալ ադրբեջանական ապատեղեկատվություններին ու սահմանային իրավիճակին հետևել ՊՆ և ՊԲ պաշտոնական հաղորդագրություններով », - ասաց Վիգեն Սարգսյանը: «ՊՆ-ն երբեք գաղտնիք չի պահում այն իրավիճակը, որը կա: Յուրաքանչյուր անգամ, երբ լինում են զինադադարի խախտումներ, դրանց մասին շատ բաց խոսվում է` նշելով, թե խախտումների քանակը, թե կիրառված միջոցները», - ասաց Պաշտպանության նախարարը:
