«Արթուր Բաղդասարյանը գլխավորելու է ՀՎԿ ցուցակը». Հովհաննես Մարգարյան
ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանն առաջիկա խորհրդարանական ընտրություններում առաջադրվելու է «Հայկական վերածնունդ» կուսակցության համամասնական եւ վարկանիշային ցուցակով, կուսակցության համագումարի ընթացքում լրագրողներին հայտնեց պատգամավորը: Հովհաննես Մարգարյանը նշեց, որ կուսակցության ցուցակը գլխավորելու է Արթուր Բաղդասարյանը: Դաշինքների չեն գնում նաև այն պատճառով, որ ՀՎԿ-ն ինքը, ըստ էության, կուսակցությունների դաշինք է,ասաց նա: «Առաջիկա խորհրդարանական ընտրությունների ընդառաջ՝ քննարկումները շարունակվում են եւ առաջիկա օրերին ամեն ինչ պարզ կլինի: Երեկ ինձ զանգել է քաղաքական ուժերից մեկի ղեկավարը եւ խնդրել հանդիպել: Թե ով է, չեմ ասի»,-ասաց Մարգարյանը: Ինչ վերաբերում է ընտրություններից հետո կոալիցիա կազմելու հավանականությանը, Մարգարյանը նշեց, որ կոալիցիա ստեղծելը կուսակցության համար ինքնանպատակ չպետք է լինի:
