«Կաշին քերթելու եմ, եթե լավ չաշխատեք». Արթուր Բաղդասարյան
«Հայկական վերածնունդ» կուսակցության համագումարի ընթացքում այսօր դիմելով ներկա պատվիրակներին ՀՎԿ նախագահ Արթուր Բաղդասարյանն ասաց.«Դուք իմ թիմակիցներն եք, իմ զորքն եք: Ժողովրդի լեզվով ասած՝ կաշին քերթելու եմ, եթե լավ չաշխատեք:Պետք է լավ աշխատենք՝ մեր հայրենիքի եւ զավակների համար» : « Մենք միշտ ասել ենք, որ 18 տարեկան երեխան չպետք է ծառայի, այլ պետք է լինի վարձատրվող, պրոֆեսիոնալ բանակ, կողոպուտը պետք է վերացնել։ Ավանդների վերադարձ։ Այսօր 82 հազար մարդ ստացել է իր ավանդը՝ ավելի քան 40 մլն դոլար:Բնական հանածոները պետք է պետականացվեն:Այսօր դրանք անխնա հարստահարվում ու բռնաբարվում են որոշ մարդկանց կողմից:Ժողովեք ձեր ինքնասիրությունը. այսօր մեր հայ կանայք Թուրքիայում բանտարկվում են, քանի որ զբաղվում են անբարոյականությամբ։ Դուք բոլորդ ինձ ճանաչում եք, դուք իմ զորքն եք, կաշիներդ կքերթեմ, եթե լավ չաշխատեք»: Վերջում նա ասաց իրենց կարգախոսներից մեկը` «Քվեարկիր հանուն փոփոխության, քվեարկիր հանուն հայկական վերածննդի»:
