«Այո, ես ևս Ադրբեջանի «սև ցուցակում» եմ». Կոնստանտին Զատուլին.

Ներկայացնում ենք հատված ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն, ԱՊՀ-ի և եվրասիական ինտեգրացիայի հարցերով ՌԴ Պետդումայի մշտական հանձնաժողովի առաջին տեղակալ («Եդինայա Ռոսիա» կուսակցություն) Կոնստանտին Զատուլինի հետ հարցազրույցից. – Պարոն Զատուլին, ի՞նչ հետևանքներ նկատի ունեք։ Լապշինի արտահանձնումից հետո բուռն քննարկումներ են ծավալվում ՀՀ ԱԺ-ում, որտեղ պատգամավորները պահանջում են բողոքի նոտա հղել Բելառուսին, ետ կանչել դեսպանին, բարձրացնել Բելառուսի ՀԱՊԿ անդամակցության դադարեցման հարցը, և այլն, և այլն։ Չէ՞ որ նման որոշումները հեղինակազրկում են այն կառույցներում առկա արժեքային համակարգը, որի մասն են Հայաստանը, Ռուսաստանը և Բելառուսը։ – Ինչպես ասացի, կլինեն հետևանքներ, այս պահին դժվար է ասել՝ ինչպիսի որոշումներ կկայացվեն։ ՌԴ ԱԳՆ-ն շարունակում է զբաղվել այս հարցով, իր պատասխանատվությունը չթերագնահատելով՝ մեր արտաքին գերատեսչությունը պայքարում է ՌԴ յուրաքանչյուր քաղաքացու համար, ով հայտնվում է նման իրավիճակում՝ լինի դա ԱՄՆ-ո՞ւմ, թե՞ Ադրբեջանում։ Նրա երկրորդ, երրորդ, չորրորդ քաղաքացիության գործոնը մեզ համար կարևոր չէ, մեզ համար կարևոր է այն փաստը, որ Լապշինը ՌԴ քաղաքացի է։ Ավելին, աղմկահարույց է, հրահրող, որ մեր կարծիքը բացարձակապես արհամարհվել է եղբայրական երկրի կողմից, որը գտնվում է ոչ թե պարզապես ինչ-որ ձևաչափերում մեզ հետ, այլ գործընկերային կազմակերպությունում և գործընկերային հարաբերությունների մեջ։ Սակայն, ինչպես երևի թե գիտեք, այդ եղբայրական պետությունը վերջին շրջանում, վերջին տարիների ընթացքում երբեք չի աջակցում Ռուսաստանին կոնֆլիկտային իրավիճակներում՝ երբ հարցը վերաբերում է Հարավային Օսիային և Աբխազիային, Ուկրաինային, երբ գործը վերաբերում է Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացմանը։ Ռուս-թուրքական լարվածության ժամանակ Լուկաշենկոն նույնիսկ սլացավ Թուրքիա և հանդես եկավ այնտեղ Իսլամական պետությունների կազմակերպության գագաթաժողովին, ինչը բավականին տարօրինակ է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Բելառուսն Իսլամական պետությունների հետ որևէ առնչություն չունի։ Ահա այսպիսի գործընկեր մենք ունենք, ի՞նչ կարող եմ ասել։ – Ասացիք, որ բացասական պրակտիկա է ձևավորվում հակամարտ գոտիների համար։ Այսինքն, ըստ Ձեզ՝ սա իսկապե՞ս կարող է նախադեպ դառնալ, և այն մարդիկ, ովքեր հայտնվել են Ադրբեջանի ԱԳՆ-ի սև ցուցակում, կարող են երրորդ երկրներից արտահանձնվել Բաքու, այդ թվում՝ Դուք, քանի որ Դուք ևս ընդգրկվել եք այդ ցուցակում Արցախ այցելությունների համար։ – Այո, ես ևս այդ ցուցակում եմ։ Ես, իհարկե, ևս կարող եմ ինձ այդ հարցն ուղղել, թեև, ի տարբերություն Լապշինի, ես չունեմ երկքաղաքացիություն, ես ունեմ դիվանագիտական անձնագիր։ Բայց ես չգիտեմ, թե որտեղ է ավարտվում Ալեքսանդր Լուկաշենկոյի և Իլհամ Ալիևի բարեկամության սահմանը։ Եթե այլ երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի, քաղաքացիությունը չի հանդիսանում արգելակող գործոն նրանց համար, ապա, ինչպես ասում են, «чем черт не шутит»: Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 30 անգամ
Լրահոս
Ալեն Սիմոնյանի հետ միջադեպի մասնակցի նկատմամբ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ Արցախում տեղի ունեցողը չի կարելի ներկայացնել որպես առանձին դեպքերի շարք կամ անկառավարելի «վանդալիզմ» Ի՞նչ եք ձեռնարկել հայ գերիների իրավունքները պաշտպանելու համար․ Ռուբեն Վարդանյանը դիմում է ՀՀ ՄԻՊ-ին Երևանում դանակահարել են թիվ 8 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդին Եթե Օնիկ Գասպարյանը ասելիք ունի հասարակությանը, ապա հապաղելու իրավունք չունի, խոսի՛ր․ Աբրահամյան ՔՊ-ականներին հրահանգվել է՝ «գտեք ծպտյալ ընդդիմադիրներին». «Իրավունք» ՔՊ-ականներն ընդդեմ իրենց ղեկավարի. «Փաստ» Դավիթ Խաժակյանը չի լինելու ցուցակում. «Հրապարակ» Մի քիչ թոշակ են ավելացնում, իսկ գները խայտառակ բարձրանում են. «Փաստ» Իշխանական զույգը բեմադրեց հերթական թատրոնը. «Հրապարակ» Ռեկտորի լիազորությունների կասեցման հարցն են քննարկում. «Ժողովուրդ» Վարկով տուն է գնել, բայց տունը չկա հայտարարագրում. Մակունցի փաստաթղթերը. «Ժողովուրդ» Քաղաքական ուժերը հարցումներ են իրականացնում. ի՞նչ մտահոգություն կա. «Ժողովուրդ» Պատվախնդիր Գյումրին կրկին մերժեց Փաշինյանին. «Փաստ» Ականջս դինջ ապրում եմ իմ ինչ պետքն ա մտնեմ առաջին գիծ. Օնիկ Գասպարյանը խառնվել է իրար. «Իրավունք» «Tesla»-ն վերածվել է մոխրակույտի Թրամփը սրընթաց կերպով կորցնում է իր հեղինակությունը ԱՄՆ-ում և ողջ աշխարհում․ The Guardian Բուլղարիայում իշխանության է վերադառնում ռուսամետ ուժ, որն զբաղեցնելու է Օրբանի տեղը․ The New York Times Որտեղ է վճռվելու խորհրդարանական ընտրությունների ելքը․ Նիկոլի ու մյուսների մարտավարության մասին «Ուժեղ Հայաստանի» աջակցի տանից խուզարկության արդյունքում քննիչները տարել են հեռախոսները․ Azatutyun Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է. լռելն անհանդուրժելի է․ Սուրենյանց Անհանդուրժելի է Արցախի մշակութային ժառանգության մասին բարձրաձայնելը շահարկել խաղաղությանը դեմ Հունիսի 7–ին մարդիկ պետք է ընտրություն կատարեն երաշխավորված խաղաղության և շարունակական զիջումների միջև. ԲՀԿ խոսնակ Իրավիճակը կարող է փոխվել նույնիսկ րոպեների ընթացքում․ իրանագետ Երկար ժամանակ ջուր չի լինելու
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am