Թաղի տղերքի, քրեական հեղինակությունների ընտրություններ չեն.Արթուր Բաղդասարյան

ՀՎԿ 2-րդ համագումարի մեկնարկին  Կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը դահլիճ մտավ ծափողջյունների ներքո: Իր ելույթում նա հայտարարեց,որ այս ընտրություններին ՀՎԿ-ն մասնակցում է կազմուպատրաստ. «Այնպիսի ծրագրեր ենք առաջարկելու, որ մեր երկիրը դուրս հանենք այս խորագույն փոսից։ Մեր թշնամիներն ու հակառակորդներն անգամ արձանագրում են, որ մենք այն ուժն ենք, որ կարողանում ենք հաղթանակել։ Մանր-մունր քարերը մեր ճանապարհին առ ոչինչ են։ ՀՀ-ն այսօր նոր թռիչքի կարիք ունի, հերիք է մեր մեջքը կռացած ապրենք։ 20 տարի ՕԵԿ-ը հաղթել է ու եղել ԱԺ-ում։ Մենք ներկայացնելու ենք այս անգամ խիստ պրագմատիկ, իրատեսական ծրագիր»: «Սա թաղի տղերքի, քրեական հեղինակությունների ընտրություններ չեն։ ԸՕ-ն լաց է լինում որոշների համար։ Մենք ոչ ենք ասում մարզերում զանգվածային ցուցակագրումներին, պետք է իմանալ, որ ընտրակաշառքով ձեռք բերված քվեով նրանք դատապարտում են իրենց ընտանիքը:ՀՎԿ հաղթանակը, նշանակում է պրոֆեսիոնալ բանակի ստեղծում:Մենք միշտ ասել ենք, որ 18 տարեկան երեխան չպետք է ծառայի, այլ պետք է լինի վարձատրվող, պրոֆեսիոնալ բանակ, կողոպուտը պետք է վերացնել։ Ավանդների վերադարձ։ Այսօր 82 հազար մարդ ստացել է իր ավանդը՝ ավելի քան 40 մլն դոլար»: «Բնական հանածոները պետք է պետականացվեն:Այսօր դրանք անխնա հարստահարվում ու բռնաբարվում են որոշ մարդկանց կողմից:Ժողովեք ձեր ինքնասիրությունը. այսօր մեր հայ կանայք Թուրքիայում բանտարկվում են, քանի որ զբաղվում են անբարոյականությամբ։ Դուք բոլորդ ինձ ճանաչում եք, դուք իմ զորքն եք, կաշիներդ կքերթեմ, եթե լավ չաշխատեք»: Վերջում նա ասաց իրենց կարգախոսներից մեկը` «Քվեարկիր հանուն փոփոխության, քվեարկիր հանուն հայկական վերածննդի»,-ասաց նա:

դիտվել է 57 անգամ
Լրահոս
Ալեն Սիմոնյանի հետ միջադեպի մասնակցի նկատմամբ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ Արցախում տեղի ունեցողը չի կարելի ներկայացնել որպես առանձին դեպքերի շարք կամ անկառավարելի «վանդալիզմ» Ի՞նչ եք ձեռնարկել հայ գերիների իրավունքները պաշտպանելու համար․ Ռուբեն Վարդանյանը դիմում է ՀՀ ՄԻՊ-ին Երևանում դանակահարել են թիվ 8 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդին Եթե Օնիկ Գասպարյանը ասելիք ունի հասարակությանը, ապա հապաղելու իրավունք չունի, խոսի՛ր․ Աբրահամյան ՔՊ-ականներին հրահանգվել է՝ «գտեք ծպտյալ ընդդիմադիրներին». «Իրավունք» ՔՊ-ականներն ընդդեմ իրենց ղեկավարի. «Փաստ» Դավիթ Խաժակյանը չի լինելու ցուցակում. «Հրապարակ» Մի քիչ թոշակ են ավելացնում, իսկ գները խայտառակ բարձրանում են. «Փաստ» Իշխանական զույգը բեմադրեց հերթական թատրոնը. «Հրապարակ» Ռեկտորի լիազորությունների կասեցման հարցն են քննարկում. «Ժողովուրդ» Վարկով տուն է գնել, բայց տունը չկա հայտարարագրում. Մակունցի փաստաթղթերը. «Ժողովուրդ» Քաղաքական ուժերը հարցումներ են իրականացնում. ի՞նչ մտահոգություն կա. «Ժողովուրդ» Պատվախնդիր Գյումրին կրկին մերժեց Փաշինյանին. «Փաստ» Ականջս դինջ ապրում եմ իմ ինչ պետքն ա մտնեմ առաջին գիծ. Օնիկ Գասպարյանը խառնվել է իրար. «Իրավունք» «Tesla»-ն վերածվել է մոխրակույտի Թրամփը սրընթաց կերպով կորցնում է իր հեղինակությունը ԱՄՆ-ում և ողջ աշխարհում․ The Guardian Բուլղարիայում իշխանության է վերադառնում ռուսամետ ուժ, որն զբաղեցնելու է Օրբանի տեղը․ The New York Times Որտեղ է վճռվելու խորհրդարանական ընտրությունների ելքը․ Նիկոլի ու մյուսների մարտավարության մասին «Ուժեղ Հայաստանի» աջակցի տանից խուզարկության արդյունքում քննիչները տարել են հեռախոսները․ Azatutyun Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է. լռելն անհանդուրժելի է․ Սուրենյանց Անհանդուրժելի է Արցախի մշակութային ժառանգության մասին բարձրաձայնելը շահարկել խաղաղությանը դեմ Հունիսի 7–ին մարդիկ պետք է ընտրություն կատարեն երաշխավորված խաղաղության և շարունակական զիջումների միջև. ԲՀԿ խոսնակ Իրավիճակը կարող է փոխվել նույնիսկ րոպեների ընթացքում․ իրանագետ Երկար ժամանակ ջուր չի լինելու
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am