Աշխարհի ամենահայտնի հայերից մեկն է. BBC­-ին՝Հենրիխ Մխիթարյանի մասին

Հեղինակավոր BBC-­ն անդրադարձել է  Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-­ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին և գրել. « Մխիթարյանը շնորհակալ է Յուրգեն Կլոպին «Օլդ Տրաֆորդ»­ում ունեցած դժվարին պահերին տված խորհուրդների համար,ով Մխիթարյանին աջակցել է նաև, երբ նա 2013 թվականին տեղափոխվեց Դորտմունդ: Մոտ 10 շաբաթ չխաղալուց հետո Մխիթարյանը հիշել է Կլոպի խորհուրդները, որ ստացել է «Բորուսիա»­ում: «Ես շնորհակալ եմ Կլոպին, քանի որ նա աշխատել է իմ անհատականության և հոգեբանության վրա»,­- ասել է Մխիթարյանը: Հայ կիսապաշտպանը երկու մրցաշրջան է անցկացրել Կլոպի գլխավորությամբ Գերմանիայում, մինչև մարզչի հեռանալն ու «Լիվերպուլ»­ին միանալը: Ութ ամիս անց կիսապաշտպանը հետևեց իր հին ղեկավարին և 26.3 միլիոն ֆունտի դիմաց միացավ «Յունայթեդ»­ին: «Դորտմունդում ես իսկապես սթրես էի ապրում, երբ մենք վատ էինք խաղում: Կլոպն ինձ ցույց տվեց ճիշտ ճանապարհը, նա աջակցում էր ինձ, ասում, որ գլուխս բարձր պահեմ, քանի որ լավ ժամանակները դեռ առջևում են: Նա օգնել է ինձ դառնալու ֆուտբոլիստ»,­ասել է Մխիթարյանը: «Կլոպը և Մոուրինյոն տարբեր մարդիկ են: Նրանք երկուսն էլ ընկերական և լավ մարդիկ են, բայց նրանց աշխատանքային ոճը տարբեր է: Առաջին տարին է Մոուրինյոյի գլխավորությամբ եմ աշխատում, և մենք դժվարին աշխատանք ենք տանում: Նա ասում է մեզ, թե ինչ է ուզում տեսնել: Իհարկե, հեշտ չէ աշխատել նոր մասնագետի գլխավորությամբ»,­-ասել է հայ կիսապաշտպանը: Պրեմիեր լիգա տեղափոխվելը Մխիթարյանի համար մի նոր քայլ էր: Նա խոսում է 6 լեզվով և Հայաստանի ամենահայտնի ֆուտբոլիստներից մեկի որդին է: Մխիթարյանի հայրը` Համլետը, ով ևս միջազգային կարգի ֆուտբոլիստ էր, մեկն էր առաջիններից, որ կարողացավ հանդես գալ արտասահմանում Խորհրդային միության տարիներին: Համլետը մահացավ, երբ Մխիթարյանը 7 տարեկան էր: «Նա իմ եռանդն է, իմ նպատակը և իմ երազանքը: Երբ նա մահացավ, ես չէի զգում կորստի իրական ազդեցությունը, սակայն ես գիտեի, որ նա նայում է ինձ երկնքից: Նա կհպարտանար ինձնով»: Մխիթարյանն այժմ աշխարհի ամենահայտնի հայերից մեկն է: Նա մի երկրից է, որը 5 տարի շարունակ պատերազմի մեջ է եղել Ադրբեջանի հետ, նորմալ փոխհարաբերություններ չունի Թուրքիայի հետ՝ կապված Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Օսմանյան կայսրության իրականացրածի հետ «Շատ դժվար էր ապրել այդ դժվարին ժամանակներում, երբ այդքան շատ խնդիրներ կային հարևանների հետ, և պատերազմ էր գնում»,­-ֆուտբոլիստի խոսքերն է մեջբրել լրատվամիջոցը:

դիտվել է 108 անգամ
Լրահոս
Ալեն Սիմոնյանի հետ միջադեպի մասնակցի նկատմամբ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ Արցախում տեղի ունեցողը չի կարելի ներկայացնել որպես առանձին դեպքերի շարք կամ անկառավարելի «վանդալիզմ» Ի՞նչ եք ձեռնարկել հայ գերիների իրավունքները պաշտպանելու համար․ Ռուբեն Վարդանյանը դիմում է ՀՀ ՄԻՊ-ին Երևանում դանակահարել են թիվ 8 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդին Եթե Օնիկ Գասպարյանը ասելիք ունի հասարակությանը, ապա հապաղելու իրավունք չունի, խոսի՛ր․ Աբրահամյան ՔՊ-ականներին հրահանգվել է՝ «գտեք ծպտյալ ընդդիմադիրներին». «Իրավունք» ՔՊ-ականներն ընդդեմ իրենց ղեկավարի. «Փաստ» Դավիթ Խաժակյանը չի լինելու ցուցակում. «Հրապարակ» Մի քիչ թոշակ են ավելացնում, իսկ գները խայտառակ բարձրանում են. «Փաստ» Իշխանական զույգը բեմադրեց հերթական թատրոնը. «Հրապարակ» Ռեկտորի լիազորությունների կասեցման հարցն են քննարկում. «Ժողովուրդ» Վարկով տուն է գնել, բայց տունը չկա հայտարարագրում. Մակունցի փաստաթղթերը. «Ժողովուրդ» Քաղաքական ուժերը հարցումներ են իրականացնում. ի՞նչ մտահոգություն կա. «Ժողովուրդ» Պատվախնդիր Գյումրին կրկին մերժեց Փաշինյանին. «Փաստ» Ականջս դինջ ապրում եմ իմ ինչ պետքն ա մտնեմ առաջին գիծ. Օնիկ Գասպարյանը խառնվել է իրար. «Իրավունք» «Tesla»-ն վերածվել է մոխրակույտի Թրամփը սրընթաց կերպով կորցնում է իր հեղինակությունը ԱՄՆ-ում և ողջ աշխարհում․ The Guardian Բուլղարիայում իշխանության է վերադառնում ռուսամետ ուժ, որն զբաղեցնելու է Օրբանի տեղը․ The New York Times Որտեղ է վճռվելու խորհրդարանական ընտրությունների ելքը․ Նիկոլի ու մյուսների մարտավարության մասին «Ուժեղ Հայաստանի» աջակցի տանից խուզարկության արդյունքում քննիչները տարել են հեռախոսները․ Azatutyun Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է. լռելն անհանդուրժելի է․ Սուրենյանց Անհանդուրժելի է Արցախի մշակութային ժառանգության մասին բարձրաձայնելը շահարկել խաղաղությանը դեմ Հունիսի 7–ին մարդիկ պետք է ընտրություն կատարեն երաշխավորված խաղաղության և շարունակական զիջումների միջև. ԲՀԿ խոսնակ Իրավիճակը կարող է փոխվել նույնիսկ րոպեների ընթացքում․ իրանագետ Երկար ժամանակ ջուր չի լինելու
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am