Հենց այսօր պետք է կազմել 600 հոգանոց մեր «սպիտակ ցուցակը»

Ռուսական ու հայկական տեղակատվական աղբյուրներից պարզվում է, որ «Ադրբեջանի կողմից չվերահսկվող տարածք» մուտք գործելու համար ադրբեջանական` այսպես կոչված «Սեւ ցուցակը» խիստ բազմանդամ է- շուրջ 620 հոգի, որոնցից 180-ը` լրագրողներ: Մնացածը` պետական ու քաղաքական գործիչներ, նախկին դեսպաններ ու բանագնացներ, արվեստի հանրահայտ գործիչներ, փորձագետներ, նույնիսկ տիեզերագնացներ են աշխարհի 42 երկրներից: «Սեւ ցուցակայինների» շարքում առաջին տեղը զբաղեցնում է Ռուսաստանը (91 հոգի), երկրորդը` Մ. Նահանգները (36), երրորդը` Իտալիան (24), Գերմանիան եւ Ֆրանսիան յուրաքանչյուրը 22 անձով կիսում են 4-5-րդ տեղերը: Դրանց շարքում առաջինը պետք է հիշատակել աստվածային երգչուհու` Մոնսերատ Կաբալիեի անունը, ապա երգչուհի Լյուբով Կազարնովսկայային, ռոք երաժիշտ Գլեն Հյուզին, Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի անդամ Քերոլայն Քոքսին, տիեզերագնացներ Չարլզ Դյուքին եւ Կլոդ Նիկոլիեին, Ֆրանսիայի խորհրդարանի անդամ Ֆրանսուա Ռոշըբլանին եւ հայ-ֆրանսիական բարեկամության խմբի մյուս անդամներին, Հայաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Էվանսին, Կովկասում Եվրոմիության նախկին հատուկ ներկայացուցիչ Փիթըր Սեմնեբիին, Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների վաշինգտոնյան կենտրոնի վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովին, հայտնի արեւելագետ Եվգենի Սատանովսկուն եւ շատ ուրիշների: Ես չգիտեմ, սեւացուցակագրման հերթական դեպքից հետո մեր փոխնախարարներից Շավարշ Քոչարյանի «ներքին սպառման» համար արած հայտարարությունից բացի մեր ԱԳՆ-ն ի՞նչ է անում այս կապակցությամբ: Թվում է`մեր արտաքին գերատեսչությունը վերածվել է ներքին հեռախոսացանցի կամ խորհրդապահական նամակագրության օֆիսի: Այնինչ հենց այսօր պետք է կազմել 600 հոգանոց մեր «Սպիտակ ցուցակը», յուրօրինակ մի «Շինդլերի ցուցակ», լուսանկարով ու հակիրճ կենսագրականով տպել բազմալեզու գիրք-ալբոմ ու գտնել ձեւերը դրանք ներկայացնելու լրագրողական ու քաղաքական միջազգային հանրությանը: Միաժամանակ, այդ «Սպիտակ ցուցակը» կլինի քաջալերանքի ու երախտագիտության յուրօրինակ մի արտահայտություն, ուղղված բոլոր այն մարդկանց, ովքեր առանց մեր հորդորի ու կոչերի այսուհետեւ եւս կայցելեն Արցախ` իրենց մարդկային ու մասնագիտական կոչման թելադրանքով:   Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» թերթի այս համարում

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Ալեն Սիմոնյանի հետ միջադեպի մասնակցի նկատմամբ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ Արցախում տեղի ունեցողը չի կարելի ներկայացնել որպես առանձին դեպքերի շարք կամ անկառավարելի «վանդալիզմ» Ի՞նչ եք ձեռնարկել հայ գերիների իրավունքները պաշտպանելու համար․ Ռուբեն Վարդանյանը դիմում է ՀՀ ՄԻՊ-ին Երևանում դանակահարել են թիվ 8 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդին Եթե Օնիկ Գասպարյանը ասելիք ունի հասարակությանը, ապա հապաղելու իրավունք չունի, խոսի՛ր․ Աբրահամյան ՔՊ-ականներին հրահանգվել է՝ «գտեք ծպտյալ ընդդիմադիրներին». «Իրավունք» ՔՊ-ականներն ընդդեմ իրենց ղեկավարի. «Փաստ» Դավիթ Խաժակյանը չի լինելու ցուցակում. «Հրապարակ» Մի քիչ թոշակ են ավելացնում, իսկ գները խայտառակ բարձրանում են. «Փաստ» Իշխանական զույգը բեմադրեց հերթական թատրոնը. «Հրապարակ» Ռեկտորի լիազորությունների կասեցման հարցն են քննարկում. «Ժողովուրդ» Վարկով տուն է գնել, բայց տունը չկա հայտարարագրում. Մակունցի փաստաթղթերը. «Ժողովուրդ» Քաղաքական ուժերը հարցումներ են իրականացնում. ի՞նչ մտահոգություն կա. «Ժողովուրդ» Պատվախնդիր Գյումրին կրկին մերժեց Փաշինյանին. «Փաստ» Ականջս դինջ ապրում եմ իմ ինչ պետքն ա մտնեմ առաջին գիծ. Օնիկ Գասպարյանը խառնվել է իրար. «Իրավունք» «Tesla»-ն վերածվել է մոխրակույտի Թրամփը սրընթաց կերպով կորցնում է իր հեղինակությունը ԱՄՆ-ում և ողջ աշխարհում․ The Guardian Բուլղարիայում իշխանության է վերադառնում ռուսամետ ուժ, որն զբաղեցնելու է Օրբանի տեղը․ The New York Times Որտեղ է վճռվելու խորհրդարանական ընտրությունների ելքը․ Նիկոլի ու մյուսների մարտավարության մասին «Ուժեղ Հայաստանի» աջակցի տանից խուզարկության արդյունքում քննիչները տարել են հեռախոսները․ Azatutyun Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է. լռելն անհանդուրժելի է․ Սուրենյանց Անհանդուրժելի է Արցախի մշակութային ժառանգության մասին բարձրաձայնելը շահարկել խաղաղությանը դեմ Հունիսի 7–ին մարդիկ պետք է ընտրություն կատարեն երաշխավորված խաղաղության և շարունակական զիջումների միջև. ԲՀԿ խոսնակ Իրավիճակը կարող է փոխվել նույնիսկ րոպեների ընթացքում․ իրանագետ Երկար ժամանակ ջուր չի լինելու
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am