Արտառոց կլիներ, եթե դեսպանը Արմեն Խաչատրյանը չլիներ

Այս տարիների ընթացքում Արմեն Խաչատրյանի հայտարարագրերը վկայում են նրա բարգավաճման մասին։ Նա, ի դեպ, այսօր բավականին լավ հարաբերություններ ունի Սերժ Սարգսյանի հետ։ Նրա՝ լոբբինգի արդյունքում անցած տարվա հուլիսին Սարգսյանը Խաչատրյանի փեսային՝ Արման Օհանյանին, նշանակեց դատավոր։ Ընդամենը օրեր առաջ մեր գործընկեր Էդիկ Բաղդասարյանը գրել էր. «Պարզվում է Բելառուսում դեսպան ունենք։ Ինտերնետում փորձեցի գտնել, թե էսքան տարիներ դեսպան աշխատած Արմեն Խաչատրյանը ինչ է արել։ Բան չկա, մի քանի տեղ հոդվածներ կան, որ նա՝ Ազգային ժողովի նախագահ Արմեն Խաչատրյանը, օտարերկրյա այցելություններից մեկի ժամանակ հյուրանոցից խալաթ է գողացել։ 16 տարի դիվանագետ է Արմեն Խաչատրյանը, Բելառուսից առաջ Ուկրաինայում էր դեսպան։ Ու համացանցը էս մարդուն հիշում է էդ խալաթով։ Հայ դիվանագիտության խալաթն է սա»։ Եվ իսկապես սա հայտնի սկանդալ էր, երբ պարզ դարձավ, որ տարիներ առաջ ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանը պաշտոնական այցելություններից մեկի ժամանակ հյուրանոցի խալաթները դրել էր ճամպրուկի մեջ ու որոշել լքել հյուրանոցի տարածքը։ Հենց այդ ժամանակ էլ բռնվել էր, հետո էլ փորձել էր հարթել տեղի ունեցածը՝ ասելով, թե իմացել է հյուրանոցն իրեն է նվիրել սրբիչից խալաթները։ Մեկ ուրիշ դրվագով էլ է «անցնում» Արմեն Խաչատրյանը։ ԱԺ նախագահ եղած տարիներին նրա թիկնապահը՝ Արբակ Բաբասյանը, 2000թ.-ի ապրիլի 4-ին, գիշերվա 02։40-ի սահմաններում Բաղրամյան-Կիեւյան փողոցների խաչմերուկում ատրճանակով սպանել էր մի 30-35 տարեկան քաղաքացու։ Սա եւս ժամանակին երկար քննարկվեց մամուլում։ Հավելենք նաեւ, որ մամուլի՝ ժամանակին ներկայացրած  տվյալներով,  1999 թ. հոկտեմբերի 27-ի  ահաբեկչական գործողության ժամանակ վիրավորված ութ մարդկանցից մեկը եղել է Արմեն Խաչատրյանը։ Հիմա ինչ կարող ենք մենք պահանջել Արմեն Խաչատրյանից։ Ոչինչ։ Նրան հետ կանչելու խոսակցություններն էլ անիմաստ են. թող մնա հեռվում, նստի կոճղին եւ ուտի իր փայ կարկանդակը։ Դրանից ադրբեջանական բանտում հայտնված բլոգերի կյանքում ոչինչ չի փոխվելու։  Գործին էլ օգուտ չի բերելու։ Այնպես որ, Խաչատրյանի շուրջ եղած աղմուկը դադարեցնելու ժամանակն է։ Այդ աղմուկը նրան, միայն նրան է դիվիդենտներ բերելու։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

դիտվել է 14 անգամ
Լրահոս
Ալեն Սիմոնյանի հետ միջադեպի մասնակցի նկատմամբ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ Արցախում տեղի ունեցողը չի կարելի ներկայացնել որպես առանձին դեպքերի շարք կամ անկառավարելի «վանդալիզմ» Ի՞նչ եք ձեռնարկել հայ գերիների իրավունքները պաշտպանելու համար․ Ռուբեն Վարդանյանը դիմում է ՀՀ ՄԻՊ-ին Երևանում դանակահարել են թիվ 8 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդին Եթե Օնիկ Գասպարյանը ասելիք ունի հասարակությանը, ապա հապաղելու իրավունք չունի, խոսի՛ր․ Աբրահամյան ՔՊ-ականներին հրահանգվել է՝ «գտեք ծպտյալ ընդդիմադիրներին». «Իրավունք» ՔՊ-ականներն ընդդեմ իրենց ղեկավարի. «Փաստ» Դավիթ Խաժակյանը չի լինելու ցուցակում. «Հրապարակ» Մի քիչ թոշակ են ավելացնում, իսկ գները խայտառակ բարձրանում են. «Փաստ» Իշխանական զույգը բեմադրեց հերթական թատրոնը. «Հրապարակ» Ռեկտորի լիազորությունների կասեցման հարցն են քննարկում. «Ժողովուրդ» Վարկով տուն է գնել, բայց տունը չկա հայտարարագրում. Մակունցի փաստաթղթերը. «Ժողովուրդ» Քաղաքական ուժերը հարցումներ են իրականացնում. ի՞նչ մտահոգություն կա. «Ժողովուրդ» Պատվախնդիր Գյումրին կրկին մերժեց Փաշինյանին. «Փաստ» Ականջս դինջ ապրում եմ իմ ինչ պետքն ա մտնեմ առաջին գիծ. Օնիկ Գասպարյանը խառնվել է իրար. «Իրավունք» «Tesla»-ն վերածվել է մոխրակույտի Թրամփը սրընթաց կերպով կորցնում է իր հեղինակությունը ԱՄՆ-ում և ողջ աշխարհում․ The Guardian Բուլղարիայում իշխանության է վերադառնում ռուսամետ ուժ, որն զբաղեցնելու է Օրբանի տեղը․ The New York Times Որտեղ է վճռվելու խորհրդարանական ընտրությունների ելքը․ Նիկոլի ու մյուսների մարտավարության մասին «Ուժեղ Հայաստանի» աջակցի տանից խուզարկության արդյունքում քննիչները տարել են հեռախոսները․ Azatutyun Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է. լռելն անհանդուրժելի է․ Սուրենյանց Անհանդուրժելի է Արցախի մշակութային ժառանգության մասին բարձրաձայնելը շահարկել խաղաղությանը դեմ Հունիսի 7–ին մարդիկ պետք է ընտրություն կատարեն երաշխավորված խաղաղության և շարունակական զիջումների միջև. ԲՀԿ խոսնակ Իրավիճակը կարող է փոխվել նույնիսկ րոպեների ընթացքում․ իրանագետ Երկար ժամանակ ջուր չի լինելու
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am