Դալլաքյանը կլքի Օհանյան-Օսկանյան դաշինքը
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Վիկտոր Դալլաքյանը նույնպես այսօր կամ երկուշաբթի կհայտարարի Օհանյան-Օսկանյան դաշինքը լքելու մասին: Պատճառը նույնն է՝ ցուցակում համապատասխան տեղ չեն առաջարկել: «Ժամանակ»-ին հաջողվել է պարզել, որ Դալլաքյանին ցուցակում 11-րդ տեղն են առաջարկել, իսկ երեկ դաշինքը լքելու մասին հայտարարած Արամ Գ Սարգսյանին՝ 12-րդ տեղը: «Ցուցակը կազմել են Սեյրան Օհանյանն ու Սամվել Բաբայանը, և առաջին տասնյակում հիմնականում ներգրավված են եղել «Համախմբում» կուսակցության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հավատարիմ ներկայացուցիչները: Հիմա Օսկանյանի ու Օհանյանի միակ հույսը մնացել է Րաֆֆի Հովհաննիսյանը, և հիմա բանակցություններ են տարվում նրան համոզելու ուղղությամբ, որպեսզի միասին մասնակցեն ընտրություններին: Ի դեպ, կիրակի օրը այս ուժերը Մարզահամերգային համալիրում ժողով են հրավիրել, որի ժամանակ պետք է հստակեցվեն բոլոր հարցերը», - գրել է թերթը:
