«Պրագմատիզմ». Հերթ կանգնել «կանյաչնու» ընդունարանում և սոված աչքերով նայել Ծառուկյանի քարտուղարուհուն

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Հայաստանում ընտրական գործընթացներին մասնակցելն այս կամ այն չափով վարկաբեկիչ է բոլոր կուսակցությունների և անհատների համար: Պարզ է, թե ինչու: Ստիպված ես դրսևորել «պրագմատիզմ», որպեսզի հաջողություն ունենաս: Բայց այս ընտրական փուլն առավել վարկաբեկիչ է հատկապես մանր կուսակցություների համար: Առանձին նրանք ոչ մի շանս չունեն հաղթահարելու 5 տոկոսանոց պատնեշը, հետևաբար, անհրաժեշտություն է առաջանում «պապաներ» փնտրել: «Պապաներին» դա առանձնապես պետք չի` թերևս «լայն դաշինքի» կամ «հասարակության աննախադեպ կոնսոլիդացիայի» տպավորություն ստեղծելու համար:  Բայց, առանց նման ամպագոռգոռ բառակապակցությունների կարելի է ապրել, իսկ առանց պատգամավորական մանդատների, պարզվում է` ոչ: Հետևաբար, դաշինքներն ավելի շատ պետք են մանր կուսակցություններին: «Ծառուկյան» դաշինքը, որն առայժմ այդպես էլ չի ձևավորվել, դասական օրինակ է: Պարզ է, որ այստեղ ամեն ինչ պտտվում է Ծառուկյան անձի շուրջ, որին ընտրողների  մի մասը համարում է հրաշագործ և փրկիչ: Այդ հավատը՝ գումարած փողը, լավ հնարավորություններ է ստեղծում գործարարի կողմից ղեկավարվող քաղաքական ուժի  համար, անկախ նրանից՝ այն կոչվի «Ծառուկյան» դաշինք, թե ԲՀԿ: Ստանալիք ձայների քանակի վրա չի ազգի այն հանգամանքը, թե արդյոք Ծառուկյանի կողքին կլինեն վերակազմված և չվերակազմված հնչակները, նորացված ՀՀՇ-ն և մի շարք այլ մանր կուսակցություններ: Ծառուկյանի համար այդ կուսակցությունները «շալակելը» պարզապես բալաստ է, ավելորդ ծախս, որը վճարվում է «լայն կոնսոլիդացիա» բառակապակցության համար: Համաձայնեք՝ այդ մանր կուսակցությունների կարգավիճակին չես նախանձի՝ հերթ կանգնել «կանյաչնու» ընդունարանում և սոված աչքերով նայել Ծառուկյանի քարտուղարուհուն՝ այն հույսով, որ «թագավորն» իրենց կընդունի և գուցե «կուսակցության ղեկավարի» կարգավիճակին համապատասխան տեղ առաջարկի «դաշինքային» ցուցակում: Բայց եթե Ծառուկյանի համար միևնույն է՝ ԲՀԿ կլինի, թե՞ դաշինք, քանի որ ձայն տալու են անձամբ իրեն, «Օհանյան-Օսկանյան» դաշինքի համար մանր կուսակցությունների բալաստ  հավաքելը  կարող է պարզապես վնասակար լինել: Նախ՝ այն պատճառով, որ «Համախմբումը» դեռևս կայացած կուսակցություն չէ, ավելի շուտ՝ ակումբ է, որտեղ կան խելացի մարդիկ: Երկրորդ՝ այդ կուսակցությունը Ծառուկյանի միջոցները չունի: Ուզում եք օգտագործել Սեյրան Օհանյանի հանգամա՞նքը` նորմալ է (չնայած մարդիկ պետական չինովնիկից ընդդիմադիր դառնալու համար, կարծում եմ, պետք է որոշակի «կարանտին» անցնեն): Մնացածներին ո՞ւր եք քարշ տալիս: Դարձյալ «լայն կոնսոլիդացիայի» խաթե՞ր: Պարզ չէ, թե ինչու է ՀԱԿ-ը, որտեղ նույնպես խելացի մարդկանց պակաս չկա,  ստեղծում դաշինք: Եթե ցանկանում են Ստեփան Դեմիրճյանին և գուցե Գրիգոր Հարությունյանին ընդգրկել իրենց ցուցակի մեջ, ի՞ նչ խնդիր կա: Բայց դաշինքը ո՞րն  է: Դա էլ, երևի, «նեղ կոնսոլիդացիա» է»:   Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 8 անգամ
Լրահոս
Ալեն Սիմոնյանի հետ միջադեպի մասնակցի նկատմամբ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ Արցախում տեղի ունեցողը չի կարելի ներկայացնել որպես առանձին դեպքերի շարք կամ անկառավարելի «վանդալիզմ» Ի՞նչ եք ձեռնարկել հայ գերիների իրավունքները պաշտպանելու համար․ Ռուբեն Վարդանյանը դիմում է ՀՀ ՄԻՊ-ին Երևանում դանակահարել են թիվ 8 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդին Եթե Օնիկ Գասպարյանը ասելիք ունի հասարակությանը, ապա հապաղելու իրավունք չունի, խոսի՛ր․ Աբրահամյան ՔՊ-ականներին հրահանգվել է՝ «գտեք ծպտյալ ընդդիմադիրներին». «Իրավունք» ՔՊ-ականներն ընդդեմ իրենց ղեկավարի. «Փաստ» Դավիթ Խաժակյանը չի լինելու ցուցակում. «Հրապարակ» Մի քիչ թոշակ են ավելացնում, իսկ գները խայտառակ բարձրանում են. «Փաստ» Իշխանական զույգը բեմադրեց հերթական թատրոնը. «Հրապարակ» Ռեկտորի լիազորությունների կասեցման հարցն են քննարկում. «Ժողովուրդ» Վարկով տուն է գնել, բայց տունը չկա հայտարարագրում. Մակունցի փաստաթղթերը. «Ժողովուրդ» Քաղաքական ուժերը հարցումներ են իրականացնում. ի՞նչ մտահոգություն կա. «Ժողովուրդ» Պատվախնդիր Գյումրին կրկին մերժեց Փաշինյանին. «Փաստ» Ականջս դինջ ապրում եմ իմ ինչ պետքն ա մտնեմ առաջին գիծ. Օնիկ Գասպարյանը խառնվել է իրար. «Իրավունք» «Tesla»-ն վերածվել է մոխրակույտի Թրամփը սրընթաց կերպով կորցնում է իր հեղինակությունը ԱՄՆ-ում և ողջ աշխարհում․ The Guardian Բուլղարիայում իշխանության է վերադառնում ռուսամետ ուժ, որն զբաղեցնելու է Օրբանի տեղը․ The New York Times Որտեղ է վճռվելու խորհրդարանական ընտրությունների ելքը․ Նիկոլի ու մյուսների մարտավարության մասին «Ուժեղ Հայաստանի» աջակցի տանից խուզարկության արդյունքում քննիչները տարել են հեռախոսները․ Azatutyun Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է. լռելն անհանդուրժելի է․ Սուրենյանց Անհանդուրժելի է Արցախի մշակութային ժառանգության մասին բարձրաձայնելը շահարկել խաղաղությանը դեմ Հունիսի 7–ին մարդիկ պետք է ընտրություն կատարեն երաշխավորված խաղաղության և շարունակական զիջումների միջև. ԲՀԿ խոսնակ Իրավիճակը կարող է փոխվել նույնիսկ րոպեների ընթացքում․ իրանագետ Երկար ժամանակ ջուր չի լինելու
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am