Լրջանալու պահը. Ադրբեջանը հարձակման է անցել նաեւ դիվանագիտական ճամբարում

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մինչ Հայաստանի քաղաքական դաշտը զբաղված է ներկուսակցական ճղճիմ գզվռտոցներով ու ցուցակակռվով` ԱԺ ընտրություններին ընդառաջ փորձելով անցողիկ տեղ գրավել համամասնական ընտրացուցակներում, Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի խնդրում բոլոր ճակատներով անցել է գրոհի: Արդեն մի քանի օր է` ադրբեջանական զինուժը ԼՂՀ սահմանին պարբերաբար խախտում է հրադադարի ռեժիմը` դարձյալ կիրառելով ավելի խոշոր տրամաչափի զինատեսակներ: Արդյունքում` գրեթե ամեն օր ունենք զոհեր: Մյուս կողմից Ադրբեջանը հարձակման է անցել նաեւ դիվանագիտական ճամբարում. հարեւան երկիրն ավելի քան 700 հայց է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան` 2016 թվականի ապրիլյան պատերազմի օրերին հայկական կողմից ադրբեջանական բնակավայրերին հասցված վնասների առնչությամբ: Ադրբեջանի նախագահի աշխատակազմի՝ մարդու իրավունքների պաշտպանության հարցերով վարչության պետ Չինգիզ Ասքերովն ասել է, թե դատարանն ընդունել է բոլոր դիմումները: Նախկինում էլ ՄԻԵԴ-ը բավարարել էր Ադրբեջանի քրդերի` Չիգարովի եւ մյուսների հայցն ընդդեմ ՀՀ-ի՝ այդպես պարտավորեցնելով Հայաստանի իշխանություններին հնարավորություն ընձեռել փախստականներին վերադառնալ Լաչինում գտնվող իրենց տները, որ փախստականները լքել էին պատերազմի պատճառով: ՄԻԵԴ-ում Ադրբեջանի նման ակտիվության պատճառը պատահական չէ. այսպես հիմքեր են նախապատրաստվում լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսելու համար` իբրեւ թե փախստականների իրավունքների պաշտպանության քողի տակ: Այս իրավիճակում առաջին հերթին անելիք ունեն Հայաստանի իշխանությունները, որոնք, սակայն, զբաղված են ոչ թե ԼՂ խնդրի արժանապատիվ լուծման հարցով, այլ նախապատրաստվում են ընտրությունների կեղծմանը՝ այդպես միջազգային ասպարեզում էլի թուլացնելով Հայաստանի դիրքերը: Ավելին` ապրիլյան պատերազմի օրերին եղած անթույլատրելի դիակապտության դեպքերից եւ որեւէ մեկը չդարձավ միջազգային հանրության կողմից քննարկման առարկա իրավական հարթությունում: Դրա համար էլ դիակի ականջ ու գլուխ կտրած Ադրբեջանը իրավունքների հարթություն է մտել»: Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Ալեն Սիմոնյանի հետ միջադեպի մասնակցի նկատմամբ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ Արցախում տեղի ունեցողը չի կարելի ներկայացնել որպես առանձին դեպքերի շարք կամ անկառավարելի «վանդալիզմ» Ի՞նչ եք ձեռնարկել հայ գերիների իրավունքները պաշտպանելու համար․ Ռուբեն Վարդանյանը դիմում է ՀՀ ՄԻՊ-ին Երևանում դանակահարել են թիվ 8 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդին Եթե Օնիկ Գասպարյանը ասելիք ունի հասարակությանը, ապա հապաղելու իրավունք չունի, խոսի՛ր․ Աբրահամյան ՔՊ-ականներին հրահանգվել է՝ «գտեք ծպտյալ ընդդիմադիրներին». «Իրավունք» ՔՊ-ականներն ընդդեմ իրենց ղեկավարի. «Փաստ» Դավիթ Խաժակյանը չի լինելու ցուցակում. «Հրապարակ» Մի քիչ թոշակ են ավելացնում, իսկ գները խայտառակ բարձրանում են. «Փաստ» Իշխանական զույգը բեմադրեց հերթական թատրոնը. «Հրապարակ» Ռեկտորի լիազորությունների կասեցման հարցն են քննարկում. «Ժողովուրդ» Վարկով տուն է գնել, բայց տունը չկա հայտարարագրում. Մակունցի փաստաթղթերը. «Ժողովուրդ» Քաղաքական ուժերը հարցումներ են իրականացնում. ի՞նչ մտահոգություն կա. «Ժողովուրդ» Պատվախնդիր Գյումրին կրկին մերժեց Փաշինյանին. «Փաստ» Ականջս դինջ ապրում եմ իմ ինչ պետքն ա մտնեմ առաջին գիծ. Օնիկ Գասպարյանը խառնվել է իրար. «Իրավունք» «Tesla»-ն վերածվել է մոխրակույտի Թրամփը սրընթաց կերպով կորցնում է իր հեղինակությունը ԱՄՆ-ում և ողջ աշխարհում․ The Guardian Բուլղարիայում իշխանության է վերադառնում ռուսամետ ուժ, որն զբաղեցնելու է Օրբանի տեղը․ The New York Times Որտեղ է վճռվելու խորհրդարանական ընտրությունների ելքը․ Նիկոլի ու մյուսների մարտավարության մասին «Ուժեղ Հայաստանի» աջակցի տանից խուզարկության արդյունքում քննիչները տարել են հեռախոսները․ Azatutyun Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է. լռելն անհանդուրժելի է․ Սուրենյանց Անհանդուրժելի է Արցախի մշակութային ժառանգության մասին բարձրաձայնելը շահարկել խաղաղությանը դեմ Հունիսի 7–ին մարդիկ պետք է ընտրություն կատարեն երաշխավորված խաղաղության և շարունակական զիջումների միջև. ԲՀԿ խոսնակ Իրավիճակը կարող է փոխվել նույնիսկ րոպեների ընթացքում․ իրանագետ Երկար ժամանակ ջուր չի լինելու
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am