Խոշոր ու ողբերգական ավտովթար Լոռու մարզում.կա զոհ և վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ փետրվարի 11-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 02։00-ի սահմաններում Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում բախվել են Վանաձոր քաղաքի Տարոն 4-րդ փողոցի բնակիչ, 32-ամյա Տիգրան Բայադյանի վարած Seat մակնիշի 35 ԼP 019 համարանիշի և Ստեփանավան քաղաքի 6-րդ փողոցի բնակիչ, 43-ամյա Կարեն Մխոյանի վարած Volkswagen Golf մակնիշի 35 AՍ 637 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Seat-ի վարորդ Մ. Բայադյանը, նրա ուղևոր՝ Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ փողոցի բնակիչ, 37-ամյա Գագիկ Էվոյանը և Volkswagen-ի վարորդ Կ. Մխոյանն ու նրա ուղևորներ՝ Ստեփանավան քաղաքի 2-րդ փողոցի բնակիչ, 32-ամյա Ռուսլան Պետրոսյանը, Լոռու մարզի Արմանիստ գյուղի բնակիչ, 10-ամյա Վլադիմիր Պետրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ստեփանավանի բժշկական կենտրոն, իսկ Volkswagen-ի մյուս ուղևոր՝ Ստեփանավան քաղաքի Բաղրամյան փողոցի բնակիչ, 63-ամյա Ատոմ Մանուկյանը տեղում մահացել է։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Ժամանել նաև նաև ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արման Ղազարյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Ստեփանավանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Ֆահրադյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Ստեփանավանի թիվ 40 հրշեջ-փրկարարական ջոկատը։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, իսկ դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ նրանց հիվանդանոց են ուղեկցել Լոռու մարզի ոստիկանապետ Ա. Ղազարյանն ու Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանը։ Փրկարարներն ու ոստիկանները ավտոմեքենայի միջից դուրս են բերել դին, և այն Ստեփանավանի շտապօգնության բժիշկները, ովքեր նույնպես գործել են օպերատիվ, տեղափոխել են Ստեփանավանի դիահերձարան։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Սերոբյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ քննիչ Թ. Շուշանյանի կարգադրությամբ և ՀԿԳ ավագ քննիչ Սերոբյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի /ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ/ հատկանիշով։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներից Ռ. Պետրոսյանն ու Վ. Պետրոսյանը հայր ու որդի են, իսկ Վ. Պետրոսյանը սովորում է Արմանիստ գյուղի դպրոցի 3-րդ դասարանում։ ՀԿԳ ավագ քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Ստեփանավանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի դ դդդ դդ

դիտվել է 69 անգամ
Լրահոս
Ալեն Սիմոնյանի հետ միջադեպի մասնակցի նկատմամբ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ Արցախում տեղի ունեցողը չի կարելի ներկայացնել որպես առանձին դեպքերի շարք կամ անկառավարելի «վանդալիզմ» Ի՞նչ եք ձեռնարկել հայ գերիների իրավունքները պաշտպանելու համար․ Ռուբեն Վարդանյանը դիմում է ՀՀ ՄԻՊ-ին Երևանում դանակահարել են թիվ 8 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդին Եթե Օնիկ Գասպարյանը ասելիք ունի հասարակությանը, ապա հապաղելու իրավունք չունի, խոսի՛ր․ Աբրահամյան ՔՊ-ականներին հրահանգվել է՝ «գտեք ծպտյալ ընդդիմադիրներին». «Իրավունք» ՔՊ-ականներն ընդդեմ իրենց ղեկավարի. «Փաստ» Դավիթ Խաժակյանը չի լինելու ցուցակում. «Հրապարակ» Մի քիչ թոշակ են ավելացնում, իսկ գները խայտառակ բարձրանում են. «Փաստ» Իշխանական զույգը բեմադրեց հերթական թատրոնը. «Հրապարակ» Ռեկտորի լիազորությունների կասեցման հարցն են քննարկում. «Ժողովուրդ» Վարկով տուն է գնել, բայց տունը չկա հայտարարագրում. Մակունցի փաստաթղթերը. «Ժողովուրդ» Քաղաքական ուժերը հարցումներ են իրականացնում. ի՞նչ մտահոգություն կա. «Ժողովուրդ» Պատվախնդիր Գյումրին կրկին մերժեց Փաշինյանին. «Փաստ» Ականջս դինջ ապրում եմ իմ ինչ պետքն ա մտնեմ առաջին գիծ. Օնիկ Գասպարյանը խառնվել է իրար. «Իրավունք» «Tesla»-ն վերածվել է մոխրակույտի Թրամփը սրընթաց կերպով կորցնում է իր հեղինակությունը ԱՄՆ-ում և ողջ աշխարհում․ The Guardian Բուլղարիայում իշխանության է վերադառնում ռուսամետ ուժ, որն զբաղեցնելու է Օրբանի տեղը․ The New York Times Որտեղ է վճռվելու խորհրդարանական ընտրությունների ելքը․ Նիկոլի ու մյուսների մարտավարության մասին «Ուժեղ Հայաստանի» աջակցի տանից խուզարկության արդյունքում քննիչները տարել են հեռախոսները․ Azatutyun Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է. լռելն անհանդուրժելի է․ Սուրենյանց Անհանդուրժելի է Արցախի մշակութային ժառանգության մասին բարձրաձայնելը շահարկել խաղաղությանը դեմ Հունիսի 7–ին մարդիկ պետք է ընտրություն կատարեն երաշխավորված խաղաղության և շարունակական զիջումների միջև. ԲՀԿ խոսնակ Իրավիճակը կարող է փոխվել նույնիսկ րոպեների ընթացքում․ իրանագետ Երկար ժամանակ ջուր չի լինելու
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am