Առեղծվածային դեպք Արագածոտնի մարզում.հոր և տղայի կախված դիերը հայտնաբերվել են նույն օրը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 8-ին ժամը 18:30-ի սահմաններում ոստիկանության Արագածի բաժին Արագածի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Հնաբերդ գյուղի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված գյուղ է ժամանել ոստիկանության Արագածի բաժնի օպերատիվ խուբը՝ բաժնի պետ Հովիկ Կարապետյանի և բաժնի պետի օպերգծով տեղակալ Մխիթար Մարտիրոսյանի գլխավորությամբ: Ժամանում են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության քննիչները՝ ավագ քննիչ Մկրտիչ Ստեփանյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզում են, որ մահացածը 60-ամյա Մեսրոպ Ալամյանն էր: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մի քանի ժամ է պահանջվում, որպեսզի ոստիկաններն ու քննիչները համոզեն մահացածի տղային՝ 34-ամյա Դերենիկ Ալամյանին, որպեսզի նա հոր դին թույլատրի տեղափոխեն հիվանդանոց՝ դատաբժշկական փորձաքննության: Դատաբժշկի նախնական եզրակացույթան համաձայն՝ Մ.Ալամյանի մահը վրա է հասել կախվելու միջոցով: Ըստ նախնական տեղեկությունների՝ Մ. Ալամյանը ինքնասպան է եղել իրենց տան անասնգոմին կից խորդանոցում՝ հակի թելով: Արդեն հաջորդ օրը՝ փետրվարի 9-ին, ժամը 07:00-ի սահմաններում ոստիկանության Արագածի բաժին Արագածի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում, որ հերթապահ խումբը կանչով մեկնել է Հնաբերդ, որտեղ տներից մեկի անասնագոմին կից խորդանոցում կախված վիճակում հայտնաբերել են երիտասարդ տղայի դի: Նույն օպերատիվ քննչական խումբը մեկնում է Հնաբերդ ու տեղում պարզում, որ դիակը հայտնաբերվել է Մ. Ալամյանի տան անսանագոմին կից խորդանոցում, իսկ կախվածը հանդիսանում էր նրա տղան՝ Դերենիկ Ալամյանը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Դերենիկը ամուսնացած էր, խմամքին ուներ 2 երեխա: Փաստի առթիվ ավագ քննիչ Մ.Ստեփանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Ալեն Սիմոնյանի հետ միջադեպի մասնակցի նկատմամբ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ Արցախում տեղի ունեցողը չի կարելի ներկայացնել որպես առանձին դեպքերի շարք կամ անկառավարելի «վանդալիզմ» Ի՞նչ եք ձեռնարկել հայ գերիների իրավունքները պաշտպանելու համար․ Ռուբեն Վարդանյանը դիմում է ՀՀ ՄԻՊ-ին Երևանում դանակահարել են թիվ 8 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդին Եթե Օնիկ Գասպարյանը ասելիք ունի հասարակությանը, ապա հապաղելու իրավունք չունի, խոսի՛ր․ Աբրահամյան ՔՊ-ականներին հրահանգվել է՝ «գտեք ծպտյալ ընդդիմադիրներին». «Իրավունք» ՔՊ-ականներն ընդդեմ իրենց ղեկավարի. «Փաստ» Դավիթ Խաժակյանը չի լինելու ցուցակում. «Հրապարակ» Մի քիչ թոշակ են ավելացնում, իսկ գները խայտառակ բարձրանում են. «Փաստ» Իշխանական զույգը բեմադրեց հերթական թատրոնը. «Հրապարակ» Ռեկտորի լիազորությունների կասեցման հարցն են քննարկում. «Ժողովուրդ» Վարկով տուն է գնել, բայց տունը չկա հայտարարագրում. Մակունցի փաստաթղթերը. «Ժողովուրդ» Քաղաքական ուժերը հարցումներ են իրականացնում. ի՞նչ մտահոգություն կա. «Ժողովուրդ» Պատվախնդիր Գյումրին կրկին մերժեց Փաշինյանին. «Փաստ» Ականջս դինջ ապրում եմ իմ ինչ պետքն ա մտնեմ առաջին գիծ. Օնիկ Գասպարյանը խառնվել է իրար. «Իրավունք» «Tesla»-ն վերածվել է մոխրակույտի Թրամփը սրընթաց կերպով կորցնում է իր հեղինակությունը ԱՄՆ-ում և ողջ աշխարհում․ The Guardian Բուլղարիայում իշխանության է վերադառնում ռուսամետ ուժ, որն զբաղեցնելու է Օրբանի տեղը․ The New York Times Որտեղ է վճռվելու խորհրդարանական ընտրությունների ելքը․ Նիկոլի ու մյուսների մարտավարության մասին «Ուժեղ Հայաստանի» աջակցի տանից խուզարկության արդյունքում քննիչները տարել են հեռախոսները․ Azatutyun Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է. լռելն անհանդուրժելի է․ Սուրենյանց Անհանդուրժելի է Արցախի մշակութային ժառանգության մասին բարձրաձայնելը շահարկել խաղաղությանը դեմ Հունիսի 7–ին մարդիկ պետք է ընտրություն կատարեն երաշխավորված խաղաղության և շարունակական զիջումների միջև. ԲՀԿ խոսնակ Իրավիճակը կարող է փոխվել նույնիսկ րոպեների ընթացքում․ իրանագետ Երկար ժամանակ ջուր չի լինելու
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am