Սյունիքի մարզպետ. Կապան օդանավակայանի հնարավոր վերագործարկման ուղղությամբ ուսումնասիրություններ են սկսվել

Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի «Առավոտ»-ի հետ զրուցում ներկայացրել է իր՝ մարզպետ նշանակվելուց հետո հիմնված «Սյունիքի զարգացման և ներդրումների» հիմնադրամի միջոցներով իրականացվող ծրագրերը, խոսել է մարզում առկա խնդիրների և դրանց լուծման եղանակների մասին: Մարզպետի խոսքով՝ ընդամենը մեկ ամսվա գործունեության ընթացքում «Սյունիքի զարգացման և ներդրումների» հիմնադրամն արդեն իսկ լուրջ աշխատանքներ է կատարել։ «Հիմնադրամի միջոցներով վճարվել է 2012 թվականի սերմացուների պարտքը, իսկ ընթացիկ տարում պլանավորվում է վճարել 2013 թվականի պարտքը։ Հիմնադրամն իրականացնում է Կապանի հասարակական տրանսպորտի գնի սուբսիդավորում, և 70 դրամի փոխարեն քաղաքացին վճարում է 50 դրամ։ Հիմնադրամի միջոցներով կարգավորվում է ջրամատակարարման խնդիրներ ունեցող համայնքների հարցը։ Տեղադրվում է հատուկ ձնապաշտպան ցանց Սիսիան-Գորիս ճանապարհի վրա, ինչը թույլ կտա հնարավորինս անցանելի պահել ճանապարհը՝ անկախ եղանակային պայմաններից», - թերթի հետ զրույցում ասել է Վահե Հակոբյանը: Մարզպետը նշել է, որ հիմնադրամի միջոցներով ֆինանսական աջակցություն է տրամադրվում ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված սյունեցի հերոսների ընտանիքներին: Ի դեպ, այս պահին վավերագրական ֆիլմ է նկարահանվում ապրիլյան պատերազմում զոհված սյունեցիների մասին: «Պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղի, Հայաստանի պետական ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղի  և Գորիսի պետական համալսարանի գերազանց առաջադիմություն ցուցաբերող ուսանողների համար կրթաթոշակ է սահմանվել։ Աջակցություն է ցուցաբերվում տեղական բիզնեսին։ Ուսումնասիրություններ են սկսվել Կապան քաղաքի օդանավակայանի հնարավոր վերագործարկման ուղղությամբ: Գյուղացիներին օժանդակելու նպատակով ծրագրում ենք Մեղրիում հիմնել սառնարանային տնտեսություն, ինչը կթեթևացնի գյուղմթերքի իրացման հետ կապված խնդիրները: Սիսիան և Տեղ համայնքներում ստեղծելու ենք գյուղատնտեսական ժամանակակից տեխնիկայի պարկեր, որի արդյունքում կբարձրանա հողերի մշակման արդյունավետությունը: Հիմնում ենք այգիներ, արտադրամասեր: Մեր կողմից իրականացվելիք ծրագրերը բազմաթիվ են, և այն իրողությունը, որ մեր աշխատանքն ակնհայտ դրական արդյունքներ է տալիս, վստահություն և լավատեսություն է ներշնչում», - ասել է Հակոբյանը: Հակոբյանի փոխանցմամբ՝ մարզում ստեղծվում են ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած զբաղվածության կենտրոններ, որոնցում ներգրավված բարձրակարգ մասնագետներն ուսուցանելու է խոհարարություն, օտար լեզուներ, տուրիզմի ու գյուղատնտեսության զարգացման հմտություններ։ Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 70 անգամ
Լրահոս
Ալեն Սիմոնյանի հետ միջադեպի մասնակցի նկատմամբ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ Արցախում տեղի ունեցողը չի կարելի ներկայացնել որպես առանձին դեպքերի շարք կամ անկառավարելի «վանդալիզմ» Ի՞նչ եք ձեռնարկել հայ գերիների իրավունքները պաշտպանելու համար․ Ռուբեն Վարդանյանը դիմում է ՀՀ ՄԻՊ-ին Երևանում դանակահարել են թիվ 8 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդին Եթե Օնիկ Գասպարյանը ասելիք ունի հասարակությանը, ապա հապաղելու իրավունք չունի, խոսի՛ր․ Աբրահամյան ՔՊ-ականներին հրահանգվել է՝ «գտեք ծպտյալ ընդդիմադիրներին». «Իրավունք» ՔՊ-ականներն ընդդեմ իրենց ղեկավարի. «Փաստ» Դավիթ Խաժակյանը չի լինելու ցուցակում. «Հրապարակ» Մի քիչ թոշակ են ավելացնում, իսկ գները խայտառակ բարձրանում են. «Փաստ» Իշխանական զույգը բեմադրեց հերթական թատրոնը. «Հրապարակ» Ռեկտորի լիազորությունների կասեցման հարցն են քննարկում. «Ժողովուրդ» Վարկով տուն է գնել, բայց տունը չկա հայտարարագրում. Մակունցի փաստաթղթերը. «Ժողովուրդ» Քաղաքական ուժերը հարցումներ են իրականացնում. ի՞նչ մտահոգություն կա. «Ժողովուրդ» Պատվախնդիր Գյումրին կրկին մերժեց Փաշինյանին. «Փաստ» Ականջս դինջ ապրում եմ իմ ինչ պետքն ա մտնեմ առաջին գիծ. Օնիկ Գասպարյանը խառնվել է իրար. «Իրավունք» «Tesla»-ն վերածվել է մոխրակույտի Թրամփը սրընթաց կերպով կորցնում է իր հեղինակությունը ԱՄՆ-ում և ողջ աշխարհում․ The Guardian Բուլղարիայում իշխանության է վերադառնում ռուսամետ ուժ, որն զբաղեցնելու է Օրբանի տեղը․ The New York Times Որտեղ է վճռվելու խորհրդարանական ընտրությունների ելքը․ Նիկոլի ու մյուսների մարտավարության մասին «Ուժեղ Հայաստանի» աջակցի տանից խուզարկության արդյունքում քննիչները տարել են հեռախոսները․ Azatutyun Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է. լռելն անհանդուրժելի է․ Սուրենյանց Անհանդուրժելի է Արցախի մշակութային ժառանգության մասին բարձրաձայնելը շահարկել խաղաղությանը դեմ Հունիսի 7–ին մարդիկ պետք է ընտրություն կատարեն երաշխավորված խաղաղության և շարունակական զիջումների միջև. ԲՀԿ խոսնակ Իրավիճակը կարող է փոխվել նույնիսկ րոպեների ընթացքում․ իրանագետ Երկար ժամանակ ջուր չի լինելու
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am