Իրավիճակ է փոխվել.Արամ Հարությունյանը կառաջադրվի ռեյտինգայինով

Կոտայքի նախկին մարզպետ, բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը՝ Բուլքի Արամը, մեր տեղեկություններով խորհրդարանական ընտրություններին հարազատ մարզում կառաջադրվի ռեյտինգային ընտրակարգով: Իսկզբանե Բուլկին ցանկություն է հայտնել  ստանձնել մարզում ՀՀԿ-ականների աշխատանքի կուրացիան, հիշեցնենք, որ նա Կոտայքի ՀՀԿ մարզային կառույցի ղեկավարն է, սակայն ՀՀԿ վերնախավում որոշում են կայացրել, որ նա մյուս ռեյտինգայինների պես պետք է թեկնածություն առաջադրի եւ ցույց տա իր կշիռը, թե որքան ձայն կարող է հավաքել հարազատ կուսակցության համար: Որպեսզի հետագայում նա թիմային աշխատանքը ամբողջովին չվերագրի իրեն եւ մեծամեծ պահանջներ ներկայացնի կուսակցությանը: Հատկապես, որ Հարությունյանի հայրենի Եղվարդում եւ շրջակայում ՀՀԿ-ն առանձնապես մրցակցային թեկնածու չունի: Ինչ-որ անհայտ թեկնածուի մասին է խոսք եղել, բայց ի վերջո որոշվել է, որ հենց Արամ Հարությունյանն էլ պետք է մտնի ընտրական պրոցեսի մեջ: Ի դեպ,  ընտրությունների արդյունքներով պայմանավորված չի բացառվում, որ նրան կրկին վստահեն մարզպետի պաշտոնը: Նշենք, որ Կոտայքում ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակում կլինեն նաեւ պատգամավորներ Վարդան Այվազյանն ու Արտակ Դավթյանը, առաջինը կլինի Չարենցավանի եւ հարակից բնակավայրերի ձայն հավաքողը, երկրորդը՝Աբովյանի: Քննարկվում է նաեւ Բարսեղ Բեգլարյանի՝Ֆլեշի Բարսեղի սանիկի թեկնածությունը: Ինչպես նաեւ  Չարենցավանում գործող «Ասկե գրուպ» ընկերության ղեկավար Վահան Հարությունյանի թեկնածությունը։ Վերջինս Սերժ Սարգսյանի ընկեր, գործարար Միշա Հարությունյանի որդին է եւ ԴԱՀԿ ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի զարմիկը։ Սակայն վերջինին ամենայն հավանականությամբ Սերժ Սարգսյանը համամասնական ցուցակում կտեղավորի, քանի որ նա Չարենցավանի լայն հասարակության կողմից այնքան էլ ընդունված չէ, իսկ Սերժ Սարգսյանը ցանկանում է նրան տեսնել խորհրդարանում:

դիտվել է 12 անգամ
Լրահոս
Ալեն Սիմոնյանի հետ միջադեպի մասնակցի նկատմամբ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ Արցախում տեղի ունեցողը չի կարելի ներկայացնել որպես առանձին դեպքերի շարք կամ անկառավարելի «վանդալիզմ» Ի՞նչ եք ձեռնարկել հայ գերիների իրավունքները պաշտպանելու համար․ Ռուբեն Վարդանյանը դիմում է ՀՀ ՄԻՊ-ին Երևանում դանակահարել են թիվ 8 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդին Եթե Օնիկ Գասպարյանը ասելիք ունի հասարակությանը, ապա հապաղելու իրավունք չունի, խոսի՛ր․ Աբրահամյան ՔՊ-ականներին հրահանգվել է՝ «գտեք ծպտյալ ընդդիմադիրներին». «Իրավունք» ՔՊ-ականներն ընդդեմ իրենց ղեկավարի. «Փաստ» Դավիթ Խաժակյանը չի լինելու ցուցակում. «Հրապարակ» Մի քիչ թոշակ են ավելացնում, իսկ գները խայտառակ բարձրանում են. «Փաստ» Իշխանական զույգը բեմադրեց հերթական թատրոնը. «Հրապարակ» Ռեկտորի լիազորությունների կասեցման հարցն են քննարկում. «Ժողովուրդ» Վարկով տուն է գնել, բայց տունը չկա հայտարարագրում. Մակունցի փաստաթղթերը. «Ժողովուրդ» Քաղաքական ուժերը հարցումներ են իրականացնում. ի՞նչ մտահոգություն կա. «Ժողովուրդ» Պատվախնդիր Գյումրին կրկին մերժեց Փաշինյանին. «Փաստ» Ականջս դինջ ապրում եմ իմ ինչ պետքն ա մտնեմ առաջին գիծ. Օնիկ Գասպարյանը խառնվել է իրար. «Իրավունք» «Tesla»-ն վերածվել է մոխրակույտի Թրամփը սրընթաց կերպով կորցնում է իր հեղինակությունը ԱՄՆ-ում և ողջ աշխարհում․ The Guardian Բուլղարիայում իշխանության է վերադառնում ռուսամետ ուժ, որն զբաղեցնելու է Օրբանի տեղը․ The New York Times Որտեղ է վճռվելու խորհրդարանական ընտրությունների ելքը․ Նիկոլի ու մյուսների մարտավարության մասին «Ուժեղ Հայաստանի» աջակցի տանից խուզարկության արդյունքում քննիչները տարել են հեռախոսները․ Azatutyun Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է. լռելն անհանդուրժելի է․ Սուրենյանց Անհանդուրժելի է Արցախի մշակութային ժառանգության մասին բարձրաձայնելը շահարկել խաղաղությանը դեմ Հունիսի 7–ին մարդիկ պետք է ընտրություն կատարեն երաշխավորված խաղաղության և շարունակական զիջումների միջև. ԲՀԿ խոսնակ Իրավիճակը կարող է փոխվել նույնիսկ րոպեների ընթացքում․ իրանագետ Երկար ժամանակ ջուր չի լինելու
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am