«Օրենքով գող» Սերգեյ Ասատրյանը Մոսկվայում դատապարտվել է
Ինչպես հաղորդում է primecrime.ru-ն, Մոսկվայի Նիկուլինյան դատարանը դատավճիռ է կայացրել «օրենքով գող» Սերգեյ Ասատրյանի՝«Օսետրինա կրտսեր» կամ Սերյոժա Բենթլի» և նրա մորեղբոր`Արթուր Բաղդասարյանի նկատմամբ: Նիկուլինյան դատարանի որոշման համաձայն` Սերգեյ Ասատրյանը հատուկ ռեժիմի ուղղիչ գաղութում պետք է 9 տարվա պատիժ կրի, իսկ Բաղդասարյանը` մեկ տարով պակաս: Բաղդասարյանի փաստաբան Կարեն Ներսիսյանը հայտարարել է, որ պաշտպանությունը բողոքարկելու է տվյալ դատավճիռը` նշելով, որ իր պաշտպանյալը ոչ միայն մեղավոր չէ, այլ հենց ինքն է տուժել ոմն Մխիթարյանի գործողություններից, ով խոշոր չափի գումարներ է պարտք արել շատերից: Դատական լսումների նախօրեին արտակարգ դեպք էր պատահել Սերգեյ Ասատրյանի հոր`«օրենքով գող» Էդուարդ Ասատրյանի հետ , ով կալանավորված է և իր պատիժը կրում է Չելյաբինկսի մարզում: Նրան անսպասելիորեն տեղափոխել են մեկուսարանից, սակայն ավելի ուշ վերադարձրել են կալանավայր:
