Հաց բերող Արթուր Սարգսյանը՝ Օհանյանի դաշինքո՞ւմ
ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի Ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հաց բերող» անունը ստացած Արթուր Սարգսյանը, հնարավոր է ընդգրկվեր Օհանյան դաշինքին. «Քաղկալանավորների հարցը կարևորագույն հարցերից մեկը լինելով հանդերձ ինքնուրույն հարց չէ և առանց երկրում արմատական փոփոխությունների լուծում չի ստանա։ Երեկ տեղեկացա, որ մեր դաշինքով կարող է առաջադրվել մի հայտնի հանրային դեմք, ով այս պահին քաղկալանավորի կարգավիճակում է։ Դա ուրախացնող նորություն էր, սակայն հազիվ սկսել էինք կանխավայելել տվյալ գործչին մեր կողքին տեսնելու բերկրանքը, երբ հայտնի դարձավ, որ կրկին կալանավորված է քաղհալածյալ (այսօրվանից կրկին քաղկալանավոր) Արթուր Սարգսյանը։ Ուրեմն՝ հակաժողովրդավարական իշխանությունների պայմաններում քաղկալանավորների ազատությանը հասնելու ցանկությունը ինքնախաբեություն է»։
