Պետք է քննարկվի Բելառուսի՝ ՀԱՊԿ անդամության հարցը.ՀՀԿ
«Բլոգեր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելուց հետո պետք է քննարկվի Բելառուսի՝ ՀԱՊԿ անդամության հարցը:Իմ կարծիքով սա խորամանկ քայլ էր բավական փորձառու նախագահի կողմից, խոսքը վերաբերում է Լուկաշենկոյին, որը միանգամից երկու նպաստակ էր ուզում մի փամփուշտով խփել»,-ԱԺ-ում ճեպազրույցների ժամին նման պնդում արեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը : «Առաջինը իր ստացած շքանշանի դիմաց այն, ինչ խոստացել էր, որ հատուցումը կլինի, դա էր: Եվ երկրորդը, դուք գիտեք, որ նա Ռուսաստանի հետ էներգետիկ բնագավառում ունի խնդիրներ, և որոշակի լարումներ կան: Նա մտածում էր, որ այս պատրվարկը կարող էր լինել, որպեսզի Ռուսաստանը խնդրի իրեն, ինքն այդ գործըթնացը դադարեցնի և ՌԴ հետ իր հարաբերությունները կարգավորի:Այսինքն՝ կամ նա հատուցում էր Ալիևին, կամ իր հարաբերությունները կարգավորում էր ի օգուտ իրեն՝ նախագահ Պուտինի հետ»,- նշեց նա:Ըստ Բաղդասրյանի՝ ՌԴ հետ այդ գործարքը չստացվեց, և արձանագրվեց, որ իր շքանշանի դիմաց Լուկաշենկոն ճղճիմ առևտրի միջոցով իր հատուցումը կատարեց:
