Գագիկ Ծառուկյանը,ով ԲՀԿ կուսակցության 9-րդ համագումարում այսօր ընտրվեց կուսակցության նախագահ,իր ելույթում ի թիվս բազմաթիվ հարցերի,անդրադարձավ նաև այլ ուժերի հետ համագործակցությանը և ասաց,որ իրենք պատրաստ են ցանկացած ուժի ու գործչի, ընդհանրապես բոլորի հետ քննարկել ու միասնական իրագործել իրենց ծրագրերը: «Մեր թիմում չկա այդ մարդը, երկրում չկա, ուրեմն ամբողջ աշխարհում կա: Հարկավոր է փնտրել ու գտնել»:
Անդրադառնալով քաղաքական դաշտում հնչող վիրավորանքներին՝ նշեց .«Որևէ մեկին վիրավորել չի կարելի: Վիրավորում է թույլ մարդը, որ ինքն իրենից բան չի ներկայացնում, իր նախանձից մյուսի հասցեին բան է ասում: Ուժեղ մարդը, հզոր մարդը, հարգված մարդը իրեն թույլ չի տա: Բայց եթե որևէ մեկը կփորձի ձեզ վիրավորել, ձեր պատիվը իմ պատիվն է, իմը՝ ձերը: Ուրեմն այնպես իրեն կդնենք իր տեղը, որ իմանա ինքը որտեղից է եկել և ինչի համար է եկել»:
Ծառուկյանն իր կուսակիցներին հորդորեց հարգալից ու տեղը տեղին բանակցել ցանկացած ուժի հետ: «Մենք ասում ենք՝ պաշտոնի համար չենք պայքարում, գումարի համար չենք պայքարում: Ես իրոք իմ ժողովրդին շատ եմ սիրում, ոսկի մարդիկ եք, հյուրասեր մարդիկ եք», նշեց է նա:
ԲՀԿ առաջնորդը դիմել է նաև ժողովրդին. «Եթե ինձ հնարավորություն ստեղծվեց իմ թիմով հաջողության հասնելու, իմացեք օր-օրի ամեն մեկն մեկն իր վրա դա զգալու է: Բոլորին ասում եմ՝ վաղվա ընտրությունից է կախված վաղվա օրը, որ ոչ մեկին չմեղադրեք, որ մի ամիս, վեց ամիս հետո պետք է իշխանափոխություն, միտինգներ լինեն: Հնարավորություն է տրված, ամեն մարդու իրավունքն է, հանգիստ, խաղաղ գնացեք և ձեր ընտրությունը կատարեք»:
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը