«Աղջիկներ, երես տվեք տղամարդկանց, թե չէ նրանք կդառնան Հիտլեր, Ստալին, Լուկաշենկո»
«Հայելի» ակումբում ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը, անդրադառնալով բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնմանը, նշեց, որ դա սպասելի էր, քանի որ երկուսն էլ բռնապետ են, նրանք կոլեգաներ, գաղափարակիցներ են եւ վտանգավոր։«Լուկաշենկոյին իր ձայնի պատճառով փոքր ժամանակ, դպրոցական եւ ուսանողական տարիներին աղջիկները երես չեն տվել, եւ հիմա նա վրեժ է լուծում տղամարդկանցից… Աղջիկնե՛ր, երես տվեք տղամարդկանց, հակառակ դեպքում նրանք դառնում են բռնապետ, նրանք դառնում են Հիտլեր, Ստալին, Լուկաշենկո»,-ասաց Ազատ Արշակյանը: Նա հիշեցրեց, որ Բելառուսի նախագահը պարբերաբար հակասեմիտական հայտարարություն էր արել, եւ սա լավ առիթ էր պատժել ուրեւէ հրեայի։ «Իմ նմաններին նրանք առիթ են տալիս ասելու՝ բա որ ասում էինք չի կարելի կիսաժողովրդավարական Հայաստանը տանել այդ բռնապետական ակումբ։ Ես կարծում եմ, որ ընդդիմությունը պետք է օգտագործի առիթը ասելու, որ դա մեր տեղը չէ, եւ նրանք, որ դա նախապատրաստել են, հակահայ գործունեություն են արել»։
