Թուլացեք, որ հաճույք ստանաք

Ազգային ժողովի վերջին քառօրյան աննախադեպ բուռն ընթացք ունեցավ։ Նախընտրական ժամանակները մինչեւ ատամները զինել էր ընդդիմադիր պատգամավորներին, նրանք կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հիշել էին հին ու նոր «մեռելներին», մոռացված խավերին, եւ անգամ լրագրողների թասիբին կանգնող եղավ։ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը նախատեց վարչապետ Կարեն Կարապետյանին․ «Հանեք այդ արգելապատնեշները ժուռնալիսնտների հետ շփվելուց, սիրուն չի պարոն վարչապետ: Պարոն Սահակյան, էդ ձեզ էլ է վերաբերում: Այստեղ պրեզիդենտներ են եկել, հազար մարդ է գալիս: Դուք որ գնաք կառավարություն, կարա՞ք ընենց անեք, որ ձեզ ժուռնալիստները չմոտենան»։ Ազգային ժողովում տևական ժամանակ է լրագրողներին թույլ չի տրվում բակում մոտենալ խորհրդարան ժամանող վարչապետին ու կառավարության անդամներին: Կարեն Կարապետյանին դուր չէր եկել անդրանիկ շփումը լրագրողների հետ, խորհրդարանի բակում։ Ճերմակ օձիքով ու նորաոճ ժիլետով մեր վարչապետը ցայտնոտի մեջ էր հայտնվել անհաճո հարցերից․«Հանեք էդ կարմիր գծերը, մարդիկ չեն կարողանում մոտենալ ձեզ»,- վարչապետին հորդորում էր Արամ Մանուկյանը: Կարեն Կարապետյանը պատասխանեց, որ խնդիրն էլ հենց այն է, որ չափից շատ է շփվում լրագրողների հետ, քան պետք է: «Ավելի շատ եմ շփվում, թեև ոչ միշտ եմ հաճույք ստանում դրանից: Հիմա պատկերացնում եմ` ինչ մեկնաբանություններ են լինելու իմ ասածից հետո»,- ինքնավստահ հայտարարեց վարչապետը: Նա հավելեց, որ ինքը չի հանձնարարել արգելապատնեշներ դնել: Վարչապետին բարեկամաբար կարող ենք հուշել, որ լրագրողների հետ շփումից հաճույք ստանալը ամենեւին էլ պարտադիր չէ, հավանաբար Կարեն Կարապետյանն ինքն էլ բոլորիցս լավ գիտի, թե որտեղ եւ ինչպես կարելի է հաճույք ստանալ։ Այնպես որ լրագրողի հետ շփումից նման ակնկալիքներ պետք չէ ունենալ։Եւ , անշուշտ, լրագրողներս սուրբ չենք, քաղաքական գործիչներդ` առավել ևս: Բայց կյանքում այնպես է ստացվել, որ լրագրողներն են քաղաքական գործչին մատուցում հասարակությանը : Հակառակը տեղի չի ունենում: Այնպես որ դուք եք մեղավոր, որ որոշ դեպքերում ձեզ այնպես չեն ներկայացրել ու դուք էլ հաճույք չեք ստացել, հիմա «դիլխոր» եք մնացել լրագրողներից։Թուլացեք, անկեղծացեք, որ հաճույք ստանաք։ Ի դեպ, զրույցին միջամտեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը`ասելով, որ ինքն էլ նման բան չի հանձնարարել, պարզապես խնդիրն այն է, որ լրագրողները պետք է պաշտոնյային մոտենան ԱԺ շենքի ներսում, այլ ոչ թե դրսում` ԱԺ այգում: ԲՀԿ-ական Վահե Էնֆիաջյանն էլ հիշել էր 2011-ից թվականից ի վեր իր բարձրաձայնած խնդիրը: Խոսքը պետական գերակա շահ ճանաչված բնակավայրերի մասին է. «Հյուսիսային պողոտայի տարածքի, Կոնդ թաղամասի, Բուզանդի փողոցի, Եզնիկ Կողբացու, Արամի փողոցի, Ֆիրդուսի և Եկմալյան փողոցների մասին է խոսքը»,- ասաց պատգամավորը` հարցնելով, թե երբ է լուծվելու տնազուրկների խնդիրը։ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն էլ խոսեց տնտեսական անկման, արտագաղթի, սոցիալական խնդիրների մասին, ապա հիշեց վարչապետի խոսքերը ու պահանջեց․«Պարոն վարչապետ, դուք անդամագրվեցիք ՀՀԿ-ին ոչ թե պաշտոնի համար, այլ՝ հավատալով ծրագրին եւ պատրաստ լինելով այն իրականացնել: Խնդրում եմ նախընտրական այս շրջանում ներկայացնել, թե ՀՀԿ-ի ծրագրի առաջին դրույթը որն է, ինչ է այն հռչակում եւ ինչ եք իրականացնելու»: Գալուստ Սահակյանն ասաց, որ հարցը կառավարությանը չի վերաբերում. «Հարցն այնպես տայիք, որ հնարավոր լիներ պատասխանել»: Նա հորդորեց պատգամավորին մյուս անգամ վերաշարադրել հարցը: ՀՎԿ-ական Հովհաննես Մարգարյանն էլ հատուկ հարցում էր ուղարկել արդարադատության նախարարին, որպեսզի վերջինս ի լուր աշխարհի հայտարարի, որ Մարգարյանը դատվածություն չունի, ինչի մասին ըստ պատգամավորի՝ որոշ «քոսոտներ» իր մասին տարածում են դեռ ՏԻՄ ընտրություններից․«Էժանագին զրպարտողներ ու քայլող տականքներ դեռ մեր իրականությունում կան: Նման զրպարտիչները գործում են այն նույն ձեռագրով, որով գործել են Սաֆարովն ու Հիտլերը՝ քնած ժամանակ կացնահարելով կամ ռմբակոծելով մարդկանց՝ չտալով պատասխանելու հնարավորություն: Շնորհակալ եմ Կառավարությանը՝ այս հարցին անդրադառնալու համար: Շնորհակալ եմ իմ գյումրեցիներին, ովքեր, անգամ այդ վերջին պահին տեսնելով այդ բանսարկությունը, չգնացին սադրանքներին ու վստահության հազարավոր քվեներ տվեցին ինձ»,- ասաց պատգամավորը՝ ցանկանալով խոսքն ավարտել գյումրեցիների խոսքով՝ «Անբարոների տեղը բարդելներն են, իսկ քայլող չլերի տեղը՝ չլանոցը»: Անի Սահակյան

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Զիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարում Թրամփը հայտարարել է, որ մերժել է Իրանի առաջարկը Հորմուզի նեղուցի և միջուկային ծրագրի վերաբերյալ Հզոր փոթորիկը հարվածել է ԱՄՆ-ի արևելյան ափին․ ճանապարհները ջրածածկ են, հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության Վրացական ընդդիմությունում Ադրբեջանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Կուրմուխի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ ՔՊ վերնախավի եկամուտների և կուտակումների թվաբանությունը․ տնտեսագետ Իշխանությունը կարող է սահմանափակել մեր քայլերը, բայց ոչ տնօրինել մեր հավատքը. Տեր Ռուբեն Հազարավոր մարդիկ Գերմանիայում բողոքի են դուրս եկել Բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը կոտրել է գազատար խողովակները, արտաքին լուսավորության երկաթե սյունը և կողաշրջված հայտնվել ձորակում Չի անցել նույնիսկ 5 տարի Արցախի էթնիկ զտումից, իսկ Բայրամովն ասում է, որ Ադրբեջանը բազմազգ պետություն է, ուր հարգվում են ազգային պատկանելիությունը, կրոնը, մշակույթը․ Գասպարյան Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ Դավթյան Ավտովթար Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում․ վիրավոր կա Ընդդիմությունը լռում է ամենալուրջ կոռուպցիոն հանցագործության մասին․ Պարույր Հայրիկյան Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Անթալիայում ուղևորի մահվան պատճառով Չնայած թեմի առաջնորդի բացակայությանը՝ Գառնահովիտի Ս․ Գևորգ եկեղեցում նշվել է Ս․ Գևորգ զորավարի տոնը Ինչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունը Ադրբեջանի և ՌԴ-ի փոխվարչապետները քննարկել են էներգետիկայի և լոգիստիկ ոլորտներում համագործակցությունը Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ Թրամփ Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրшվոր Ռազմական հանցագnրծների տեղը ՄԱԿ-ի ամբիոնը չէ, այլ դատարանի դահլիճը․ Էրդողանը՝ Նեթանյահուի մասին ՀԱՊԿ անդամ երկրների զnրախմբերը ժամանել են Ռուսաստան՝ զnրավարժություններին մասնակցելու համար Պուտինը և Վուչիչը անդրադարձել են միջազգային արդիական խնդիրներին, այդ թվում՝ ուկրաինական հակամшրտությանը Փեզեշքիանը օգնություն է առաջարկել Եմենում հակամшրտության կարգավորման գործում Հայտնի են հոկտեմբերի 25-ի ընտրություններին կուսակցությունների և դաշինքների համարները Սի Ծինփինն ու Թրամփը համամիտ են՝ Իրանը չպետք է միջուկային զենք մշակի
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am