24-ամյա կնոջ ոտքերից արյան հետ որդեր էին դուրս գալիս. լուսանկարներ

Մի դատական գործով էլ վաճառելու են նրանց տունը՝ նրա բաժնեմասի վրա բռնագանձում տարածելու համար Աստղիկ Մելքոնյանին երեք օր առաջ այցելել էր ՀՀ փաստաբանների պալատի Հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Տաթեւիկ Բուջաթյանը՝ խորհրդատվություն տրամադրելու համար: Այցից հետո փաստաբանն ուշքի չի գալիս: Խնդիրը ոչ այնքան նրա նոր վստահորդի դատական ավարտված գործընթացին միջամտելու մասին է, որքան որ՝ առանց այս հիվանդ կնոջ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել բռնագանձում տարածելու «Նուռ» ընկերության օգտին հինգ հարյուր հազար դրամի պահանջի գործով: Երեկ փաստաբանի հետ այցելել եմ Արաբկիր համայնքում հորական անշուք տանն ապրող միայնակ մորը: Կողքի փոքրիկ աթոռակին հինգ տարեկան աղջնակն էր, ամեն ինչից անտեղյակ՝ անձրեւանոց էր նկարում: Ծածկ: Պարզվեց՝ Աստղիկը ծանր հիվանդ է, գամված է անկողնուն, քայլել չի կարող: Նրա մոտ առկա է սիստեմային սկլերոդերմիա, երկար կյանք չունի: Անկողնուն գամված կինը երկու տարի է, ինչ այս վիճակում է: Իր պատմելով, առողջության հետ կապված խնդիր չի ունեցել: Ծննդաբերությունն անցել է նորմալ, առանց ցավերի: Ծննդաբերելուց վեց ամիս հետո ձգվել է ձեռքի մկանը, ապա՝ ոտքերը: Գնացել է բժշկի, ասել են, թե՝ սիստեմայից կարող էր լինել: Ամեն մի այցը տասը հազար դրամ էր: Դրա համար «Նուռից» քարտ է վերցրել հարյուր քսան հազարի չափով: Գումարը պարտաճանաչ տվել է: Հետագայում չի կարողացել՝ կապված իր անաշխատունակ դառնալու հետ: Նա երկրորդ կարգի հաշմանդամ է: Դեղորայքը, բուժումներն արվել են մինչ օրս նրա անպաշտպան ընտանիքի հաշին: Սակայն ոտքերին բացվել են վերքերը, որից ոչ միայն արյուն է ծորում, այլ՝ որդեր… Ի դեպ, փոքրիկ սենյակը, ուր անվերջ մրսում էր Աստղիկը, չնայած փայտե վառարան էր վառվում, փտած մաշկի հոտն անտանելի էր: Ցավերի պատճառով երկու տարի առաջ հայտնվել է Նոր Նորքի հիվանդանոցում, ապա՝ «Էրեբունիում»: Ամեն անգամ քառասունհինգ հազար դրամ գումար է տալիս՝ տրամադոլ գնելու, սրսկելու համար: Տասն օր պառկել է «Էրեբունի» հիվանդանոցում, ապա եկել է տուն: Իր պատմելով՝ խորհուրդ են տվել դիմել Աբովյանում ապրող հեքիմի՝ Ռազմիկին: Նա երեք հազար դոլար գումար է ուզել բուժելու համար, որը, քրոջ ամուսինը վաճառելով իր մեքենան, բերել-հասցրել են հիվանդին: Սոսկալի են դարձել ցավերը, ոտքերն ավելի են արյունոտվել, մաշկն ավելի բացվել: Հրաժարվել է բուժումից, նաեւ դիմել Կոտայքի մարզի հետաքննիչ Վիգեն Մեհրաբյանին: Գործ չի հարուցվել: Թե հետաքննիչի մոտ, թե դատական ատյաններում մահվան դուռը գնացող կնոջը որեւէ իրավական աջակցություն ցույց տվող չի եղել, առանց նրա դատարանը բռնագանձման հարց է քննել: Այս ողբերգական կացության ելքերից մեկը հիվանդին պետպատվերով տեղափոխելն է բուժհաստատություն, նրան առաջին կարգ տալը, եւ հետաձգելը բռնագանձման կատարումը, քանզի անսպասելի նման կացության մեջ գտնվողի գումարը հաստատապես կուլ չի գնա, եթե անգամ այդ գումարը գտնվի: «Առավոտ»

դիտվել է 37 անգամ
Լրահոս
Ալեն Սիմոնյանի հետ միջադեպի մասնակցի նկատմամբ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ Արցախում տեղի ունեցողը չի կարելի ներկայացնել որպես առանձին դեպքերի շարք կամ անկառավարելի «վանդալիզմ» Ի՞նչ եք ձեռնարկել հայ գերիների իրավունքները պաշտպանելու համար․ Ռուբեն Վարդանյանը դիմում է ՀՀ ՄԻՊ-ին Երևանում դանակահարել են թիվ 8 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդին Եթե Օնիկ Գասպարյանը ասելիք ունի հասարակությանը, ապա հապաղելու իրավունք չունի, խոսի՛ր․ Աբրահամյան ՔՊ-ականներին հրահանգվել է՝ «գտեք ծպտյալ ընդդիմադիրներին». «Իրավունք» ՔՊ-ականներն ընդդեմ իրենց ղեկավարի. «Փաստ» Դավիթ Խաժակյանը չի լինելու ցուցակում. «Հրապարակ» Մի քիչ թոշակ են ավելացնում, իսկ գները խայտառակ բարձրանում են. «Փաստ» Իշխանական զույգը բեմադրեց հերթական թատրոնը. «Հրապարակ» Ռեկտորի լիազորությունների կասեցման հարցն են քննարկում. «Ժողովուրդ» Վարկով տուն է գնել, բայց տունը չկա հայտարարագրում. Մակունցի փաստաթղթերը. «Ժողովուրդ» Քաղաքական ուժերը հարցումներ են իրականացնում. ի՞նչ մտահոգություն կա. «Ժողովուրդ» Պատվախնդիր Գյումրին կրկին մերժեց Փաշինյանին. «Փաստ» Ականջս դինջ ապրում եմ իմ ինչ պետքն ա մտնեմ առաջին գիծ. Օնիկ Գասպարյանը խառնվել է իրար. «Իրավունք» «Tesla»-ն վերածվել է մոխրակույտի Թրամփը սրընթաց կերպով կորցնում է իր հեղինակությունը ԱՄՆ-ում և ողջ աշխարհում․ The Guardian Բուլղարիայում իշխանության է վերադառնում ռուսամետ ուժ, որն զբաղեցնելու է Օրբանի տեղը․ The New York Times Որտեղ է վճռվելու խորհրդարանական ընտրությունների ելքը․ Նիկոլի ու մյուսների մարտավարության մասին «Ուժեղ Հայաստանի» աջակցի տանից խուզարկության արդյունքում քննիչները տարել են հեռախոսները․ Azatutyun Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է. լռելն անհանդուրժելի է․ Սուրենյանց Անհանդուրժելի է Արցախի մշակութային ժառանգության մասին բարձրաձայնելը շահարկել խաղաղությանը դեմ Հունիսի 7–ին մարդիկ պետք է ընտրություն կատարեն երաշխավորված խաղաղության և շարունակական զիջումների միջև. ԲՀԿ խոսնակ Իրավիճակը կարող է փոխվել նույնիսկ րոպեների ընթացքում․ իրանագետ Երկար ժամանակ ջուր չի լինելու
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am