Նաիրա Զոհրաբյանը Գագիկ Ծառուկյանին վերջնաժամկետ էր ներկայացրել
Այսօր տեղի ունեցավ ԲՀԿ 9-րդ համագումարը, որի ժամանակ կուսակցության նախագահ ընտրվեց Գագիկ Ծառուկյանը։ Համագումարից հետո ԲՀԿ այլևս նախկին ղեկավար Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ մինչև Գ. Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալու որոշումը, ինքը վերջնաժամկետ էր դրել. «Ես Գագիկ Ծառուկյանին ասել էի՝ հունվարի 20-25-ը վերջնաժամկետն է, եթե Գագիկ Ծառուկյանը չէր վերադառնում, ես դուրս էի գալիս քաղաքականությունից, դա եղել է իմ անձնական որոշումը»։ Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ իր համար 2015 թվականին դժվար էր առանց Գագիկ Ծառուկյանի ստանձնել ու տանել այդ պատասխանատվությունը. «Բոլորիս ու անձնապես ինձ համար նաեւ հուսահատության պահեր են եղել: Ունեցել ենք կորուստներ: Բայց այդ դժվար պահերին վճռորոշ է եղել Գագիկ Ծառուկյանի խոսքը`սրբորեն պահեք եւ պահպանեք իմ ստեղծածը»:
