Ի՞նչ վիճակում է Տարոնիկի գյուղապետը.նոր մանրամասներ

Արմավիրի մարզի «Մուսալեռ» ռեստորանում հունվարի 6-ի կեսգիշերին հնչած կրակոցների արդյունքում  հրազենային վիրավորում ստացած Տարոնիկի գյուղապետ Արմեն Խլղաթյանը տեղափոխվել է հիվանդասենյակ: Այս մասի Հայելի.am-ի թղթակցի հետ զրույցում նշեցին Երևանի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցի լրատվական ծառայությունից : Բժիշկների խոսքով`  համայնքի ղեկավարի  վիճակը կայուն է, հետվիրահատական բարդություններ չունի: Ինչպես տեղեկացրել էինք՝ հունվարի 6-ին, ժամը 00.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ հրազենային վնասվածքի հետքով իրենց մոտ է տեղափոխվել 1994 թ. ծնված Արամ Կարապետյանի դիակը: Նույն օրը, ժամը 02.30-ին, ոստիկանությունում մեկ այլ հաղորդում էր ստացվել, որ ձախ ազդրի հրազենային վնասվածքով Երևան քաղաքի թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել 1981 թ. ծնված Արմեն Խ.-ն: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 00.10-ի սահմաններում, Մուսալեռ գյուղում գտնվող ռեստորանային համալիրում, վիճաբանության ժամանակ, անհայտ անձը հրազենային կրակոցներով սպանել է Արամ Կարապետյանին և հրազենային վնասվածք պատճառել Արմեն Խ.-ին: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 9 մմ տ/չ 3 պարկուճ և 1 գնդակ: Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Արմավիրի մարզային վարչությունների և Վաղարշապատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների և որոնողական աշխատանքների շնորհիվ պարզվել է հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձանց ինքնությունը՝ 1984 թ. ծնված Արթուր Բաբայան, 1973 թ. ծնված Արմեն Պառավյան, 1984 թ. ծնված Խորեն Խաչիկյան (պարզվել է, որ ռեստորանային համալիրում կենցաղային հարցերի շուրջ տեղի է ունեցել վիճաբանություն և ծեծկռտուք, որի ժամանակ Ա. Բաբայանը իր մոտ ապօրինի պահվող հրազենից կրակոցներ է արձակել): Պարզվել է նաև, որ ռեստորանային համալիրում տեղի ունեցած վիճաբանությանն ու ծեծկռտուքին մասնակցել են ևս երկու անձինք, որոնց ինքնությունը պարզելու և հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձանց, ինչպես և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումները շարունակվում են: Աստղիկ Ավագյան

դիտվել է 7 անգամ
Լրահոս
Իսկ քա՞նի դպրոցներում են արդեն հեռացվել Արցախի դրոշներն ու «Փառքի անկյունները»․ Արման Աբովյան 59-ամյա տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ Արթիկի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում նորածին է մшհացել Թուրք վարորդը Սյունիքի մարզում բեռնատարով հայտնվել է ձորակում Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը ադրբեջանական հարձակումների, խեղաթյուրման և յուրացման թիրախում Պարզվել է՝ երեկ Չարենցավանում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը «Խնդրենք Սուրբ Նիկողայոսին ազատել մեզ Նիկոլից» «Վալոդյայի ծանր շունչը զգում էի, բայց աչքերը փակ էին»․ գործով մեղադրյալ Գևորգ Հարությունյանը խոսել է ԱՄՆ-ն «ռեժիմի փոփոխությունից» իջել է մինչև «ով կարող է գտնել մեր օդաչուներին» մակարդակի․ իրանագետ Նիկոլ Փաշինյանի և 18-ամյա Դավիթի գործով քննիչը ազատվել է աշխատանքից․ ՔԿ Ձեր Նիկոլն ինձ աչքով աչք չի սիրում, բայց ես իմ տղու հետ ի՞նչ կապ ունեմ. Իսրայել Հակոբկոխյան Իրանի հակառակորդների նպատակը երկրի լիակատար ոչնչացումն է. Բաղայի Վթարված թուրքական ինքնաթիռի գործով արտաքին միջամտություն չի եղել ԱՄՆ-ն մտադիր է ավելի քան 40 տոկոսով ավելացնել ռազմական ծախսերը «ՀԺԱՄ»-ն իր աջակցությունն է հայտնում «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետանի հետ» դաշինքին Որոշվել է ոստիկանության 5 ծառայողի ազատել ծառայությունից Սիմոնը ելույթ կունենա «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակչում Պարզաբանում՝ Սարդարապատի դպրոցի տնօրենի ազատման խնդրի վերաբերյալ Հռոմի պապն կոչ է արել ​​​​միջոցներ ձեռնարկել Մերձավոր Արևելքում հակամարտությունը դադարեցնելու համար 18-ամյա Դավիթ Մինասյանը գտնվում է «Նաիրի» ԲԿ-ի վերակենդանացման բաժնում Ինչ ասեմ ես Փաշինյանին, որ․․․ Հարցում (video) «Նիկոլը թթվածին էր աղերսում Պուտինից»․ Ռուբեն Հակոբյան (video) Վալոդյա Գրիգորյանին սպանողի աղմկահարույց խոսքը դատարանում (video) Վարդապետյա՛ն, չի՛ կարելի թույլ տալ, որ երկիրը ՔՊ-ի խմբակի տրամադրության տակ լինի․Կարապետյանց (video) ԱՂՄԿԱՀԱՐՈՒՅՑ ՏԵՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ․ «Ես ուզել եմ սպանել Վալոդյա Գրիգորյանին» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am