«Ես պարտք ունեմ տալու, պաշտոնի, գումարի համար չեմ». Գագիկ Ծառուկյան
««Լրատվականները ուզեցին խառնել», թե տեսեք այն ժամանակ ինչ կատարվեց, արդյոք հիմա Ծառուկյանը կպայքարի մինչև վերջ:Աստծո կամոք` փակ դռները բացվում է, չորը կանաչացնում է:Չեմ ուզել որևէ մի բանի համար պաշտոնի արժանանալ»,- ԲՀԿ 9-րդ համագումարի ժամանակ հայտարարեց ԲՀԿ նորընտիր նախագահ Գագիկ Ծառուկյանը: «Այն ժամանակ Ծառուկյանը չէր կարող իր ժողովրդին տանել արյունահեղության, թշնամին կհարձակվեր, բայց ինքը միշտ եղել է ժողովրդի կողքին և բարձր է պահել հայ ժողովրդի պատիվը: Չլուծվող խնդիր չկա, պետք է նայել՝ ինչպես լուծել»,-հավելեց նա և շարունակեց.«Ծառուկյանը խոսեց նավթ չունենալու և տնտեսական զարգացման հնարավորությունների մասին, վերացող ՓՄՁ-ների խնդիրների, վարկերի բեռի, գյուղատնտեսության զարգացման, կարմիր գծերի մասին: Ծառուկյանը պատմեց, թե ինչպես է տաքսիստը «քշել իր վրա» ու արդարացել, թե ներվայնացած է տուգանքներից, կարմիր գծերից, խնդիրներից»: «Ես ժողովրդի համար պարտք ունեմ տալու, պաշտոնի, գումարի համար չեմ…»,- ասաց Գ.Ծառուկյանը:
