Ակնոցները հանեք, որ իմ կատարած աշխատանքը տեսնեք.Վարդան Ղուկասյանը՝լրագրողներին
Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը լրագրողների հետ հանդիպանն ասաց,որ անդրադառնալով նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ-ից դուրս գալուն, նշեց, որ այդ թեմայով ոչինչ չի կարող ասել.«Ես երկար տարիներ աշխատել եմ Հովիկ Աբրահամյանի հետ, հարգում եմ նրան, բայց ոնց որ վարչապետ է եղել՝ ոչ հետը խոսել եմ, ոչ զանգել եմ, ոչ տեսնվել»:
Մտավախություն չունեք՞, որ իշխանությունը կարող է ձեր նկատմամբ ճնշումներ գործադրել, հատկապես, որ շատ աղմկահարույց պատմություններին առնչություն եք ունեցել հարցին պատասխանեց. «Ես կրիմինալ դեպքերի հետ կապ չեմ ունեցել։Այդ ամենը դուք եք ներկայացրել, ձեր տերերն են ձեզ ասել, որ էդպես ներկայացնեք, իմ ժողովուրդը ուրիշ բան գիտի: Ինչ վերաբերում է ճնշումներին՝ մարդը որ ծնվում է իր մոր որովայնից՝ ճնշումների տակ է»:
Լրագրողներից մեկի հարցին՝ ինչով է տարբերվելու իր մյուս մրցակիցներից, պատասխանեց. «Իմ կատարած աշխատանքով, որը դուք չեք տեսնում, ակնոցները հանեք, կտեսնենք»։
