Վարդան Ղուկասյանը ՀՀԿ-ից դուրս չի եկել, ՀՀԿ-ն է իրենից հեռացել
«Ինձ կուսակցական չեմ համարել երբեք, թեկուզ այն ժամանակ, երբ Հանրապետական եմ եղել։ Հիմա էլ ես ինձ կուսակցական չեմ դասում, ես ինձ ավելի հոգևորին մոտ եմ դասում, քան՝ կուսակցական պատկանելության», - ԲՀԿ 9-րդ համագումարից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: Հարցին՝ ինչո՞ւ միացավ ԲՀԿ-ին, նեղացա՞ծ է ՀՀԿ-ից, Գյումրու նախկին քաղաքապետը պատասխանեց. «Ես ոչ մեկից նեղացած չեմ։ Աստված թող բոլորին բարին տա, մի քիչ համերաշխ եղեք, համբերատար եղեք, սիրով եղեք միմյանց նկատմամբ, մի բուռ ազգ ենք մնացել, լույսը խավարի տեղ մի դրեք»։ Նա շեշտեց, որ ինքը ՀՀԿ-ից դուրս չի եկել, ՀՀԿ-ն է իրենից հեռացել։ «Չգիտեմ ինչու այդպես եղավ, հավանական է, որ իմ մեջ լինի պատճառը», - ասաց նա։ Հարցին, կկարողանա՞ արդjոք ԲՀԿ-ն պարտության մատնել ՀՀԿ-ին, Վ. Ղուկասյանը պատասխանեց. «Կապրենք, կտեսնենք, առաջն Աստված»։ Թե ինչու՞ ընտրեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, Վարդան Ղուկասյանը նշեց, որ Աստված է այդպես կամեցել։
