Թուրքիան դարձյալ մեղադրել է ՌԴ-ին
Սիրիայում Ռուսաստանի ավիահարվածները վնասում են քաղաքացիական դիրքերը, հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը։ Նուման Քուրթուլմուշի պնդմամբ՝ Ռուսական ռազմատիեզերական ուժերի գործողությունների մոտ 85 տոկոսն ուղղված է եղել չափավոր ընդդիմությանն ու քաղաքացիներին։ «Այժմ մոտ 200.000 սիրիացիներ փախստականի վիճակում են։ Վատագույն սցենարի դեպքում՝ Թուրքիա կարող է գալ մինչև 600.000 նոր փախստական»,- ԹԵՐԹ.ամ-ի փոխանցմամբ՝ ասել է փոխվարչապետը։ Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն ևս ՌԴ-ին ու Իրանին մեղադրել է Սիրիայում խաղաղ բնակիչների մահվան համար։
