Ծառուկյանը Հայաստանի սիմվոլներից մեկն է. Ի.Զաքարյան
«Այսօր բոլորիս համար սպասված օր է:Անցած ճանապարհին նպատակներն ու արժեքները չեն փոխվել, իրենք ձգտում են երկիրը դարձնել անվտանգ, քաղաքացիների կյանքը բարեկեցիկ:Այսօր նոր էջ է բացվում, որովհետև նոր խնդիրներ են ծառացել երկրի առջև, սահմաններին անհանգիստ են, տնտեսական վիճակը` ծանր:Մեզանից պահանջվեու է անձնական շահը մի կողմ դնել: Առաջիկա խորհրդարանական ընտրությունները տարբերվելու են: Հաջողության համար շատ կարևոր է անկեղծ լինենք ինքներս մեր և հանրության առջև»,- ԲՀԿ համագումարի ժամանակ իր ելույթը այսպես սկսեց ՎՊ նախկին նախագահ Իշխան Զաքարյանը: Նա նշեց, որ իր պաշտոնից հրաժարականի դիմումը տրվել է հեշտությամբ, քանի որ իր որոշման հիմքում Գագիկ Ծառուկյանին աջակցելն է. «Պետք է լինեի իմ 20 տարվա կուսակցական ու կյանքի ընկերոջ կողքին»: Նա կոչ արեց հավատալ ընդհանուր հաջողությանը.«Գագիկ Ծառուկյանը Հայաստանի սիմվոլներից մեկն է»:
