Հոտնկայս ծափողջյուններով դիմավորեցին Գագիկ Ծառուկյանին
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 9-րդ համագումարի պատվիրակները հոտնկայս ծափողջյուններով դիմավորեցին ԲՀԿ հիմնադիր Գագիկ Ծառուկյանին: Նրան ուղեկցում էին ԲՀԿ-ական պատգամավորները` Նաիրրա Զոհրաբյանը, Վահե Էնֆիաջյանը, Աբրահամ Մանուկյանը և այլք: Համագումարը վարող Իշխան Զաքարյանը հայտարարեց, որ համագումարի 2116 պատվիրակներից 2035-ը ներկա է: Ելույթ ունեցան Իշխան Զաքարյանը եւ Նաիրա Զոհրաբյանը։ Վերջինս իր ելույթում շնորհակալություն հայտնեց կուսակիցներին, որ հավատարիմ մնացին` հավատալով այս օրվան. «Առաջիկա ԱԺ ընտրությունները կարեւոր են լինելու, նրա քաղաքական արժեքը շատ բարձր է լինելու։ Պարոն Ծառուկյան, մենք կիսում ենք ձեր մեծ պատասխանատվությունը, եւ ՀՀ-ն ու ԼՂՀ-ն կդարձնենք նո պասարան»: Գագիկ Ծառուկյանը ընտրվեց կուսակցության եւ քաղաքական խորհրդի նախագահ։ Գագիկ Ծառուկյանի ելույթը տեւեց 30 րոպեից ավելի։
