«Ես գիտեմ սկիզբը, վերջը, ինչից սկսենք». Գագիկ Ծառուկյան
«Հուզված եմ, սակայն կլինեմ անկեղծ: Գագիկ Ծառուկյանը, եթե քայլ է արել, ապա ոչ պաշտոնի համար, այլ Աստծո կամոք, չորը կանաչացրել եմ ու հասել եմ իմ նպատակներին։ Ծառուկյանը չէր կարող ժողովրդին տանել արյունահոսության, հեղափոխության, դրա մեղավորը լինելու էի ես»,-ԲՀԿ 9-րդ հերթական համագումարին հայտարարեց Գագիկ Ծառուկյանը: Գագիկ Ծառուկյանը խոսեց նաեւ արագաչափերի, կարմիր գծերի, տաքսու վարորդների, սոցիալական այլ խնդիրների մասին. «Հանդիպումների ժամանակ մեր ժողովրդին հույս տվեք։ Հարգալից եղեք նրանց հետ։ Կա ամոթ, կա աբուռ, կա վստահություն։ Իմ պատիվը ձեր պատիվն է, ձեր պատիվը` իմ»: «Բոլորդ Դուբայում եղել եք, գիտեք»,- հայտարարեց ԲՀԿ նորընտիր նախագահ Գագիկ Ծառուկյանը` խոսելով ներդրումների ու տնտեսության զարգացման մասին: «Պատրաստ եմ նայելու, քննարկելու, միասին իրականացնելու ծրագրերը, եթե մեր երկրում կա այդ մասնագետը` լավ, երկրում չկա՞` աշխարհում կա, պետք է գտնել ու բերել:Ես գիտեմ սկիզբը, վերջը, ինչից սկսենք, ինչ դնենք, ինչի դիմաց ինչ ենք ստանալու,- նկատեց Ծառուկյանը և շարունակեց,- Վստահ եղեք իմ խոսքի համար: Մենք մեր ծրագիրը իրականացնելու ենք: Եթե չստացվեց, եթե ժողովուրդը մեզ չվաստահեց, արդեն մենք ինչ կա, արել ենք»,-ասաց նա: Գ. Ծառուկյանը նշեց, թե իր «փափուկ կյանքից, հանգիստ կյանքից» հրաժարվել է. «Չեմ կարող ձեռքերս ծալած, հանգիստ նստել: Այսօր պատրաստկամ ենք օգտակար լինելու: Մենք օր-օրի հետ ենք գնում»: Գ. Ծառուկայնը իր խոսքի վերջում նաև հայտարարեց, թե ամսական 120 մլն աշխատավարձ է տալիս:
