Գագիկ Ծառուկյան. «Ես Հարվարդ չեմ ավարտել»
«Չլուծվող խնդիր չկա: Տեղյակ եմ բոլոր խնդիրների մասին, քննարկել եմ մեր տնտեսագետների, ֆինանսիստների հետ: Չլուծվող խնդիր չկա, ցանկացած պռոբլեմ իր լուծումն ունի: Նավթ չունենք, գազ չունենք, բայց մոլիբդեն ունենք:Փոքր ու միջին բիզնեսը ցանկացած երկրի ողնաշարն է, այնինչ Հայաստանում փոքր ու միջին բիզնեսին հարկերից չեն ազատում, որպեսզի կարողանան աշխատել, բիզնեսը զարգացնել », - հայտարարեց Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ համագումարում կուսակցության նախագահ ընտրվելուց հետո իր առաջին ելույթում: «Այսօր ամենացավոտ խնդիրը բանկերի խնդիրն է:Գյուղացիները ցածր տոկոսով վարկերից չեն օգտվում: Դրա համար, ըստ նրա, պետությունը պետք է առողջացման ծրագիր ներկայացնի», - ասաց Գագիկ Ծառուկյանը: : «Երկու տարի հետո ժողովրդի ձեռքը տուն չի մնալու, փող չի մնալու, այդ բոլորը բանկերին է մնալու, ժողովուրդը սնանկ է դառնալու: Այս հարցերին պետք է լուծում տալ: Ես պաշտոնի համար չեմ գալիս, գումարի համար չեմ գալիս, բոլորդ էլ գիտեք, ես ամեն ինչ ունեմ: Պետք է մեր հնարավորույթյունների չափով օգտակար լինենք: Մեր ազգի մեջ նախանձ կա, եթե նախանձ չլինի, ամեն ինչ կլինի: Ես եկել եմ իմ խաչը տանելու: Միշտ ասել եմ իմ հարցազրույցներում, որ աշխարհի մակարդակում տասը լավագույնից երկուսը հայ են, մենք այդ տաղանդը, ջիղն ունենք: Բոլորը պետք է վստահ լինեն, որ կարող ենք հաղթել:Ես Հարվարդ չեմ ավարտել, իմ փորձությունը կյանքի փորձություն է», - հայտարարեց Գագիկ Ծառուկյանը:
