Ժամանակը կտա բոլոր հարցերի պատասխանը. ՀՎԿ

Վերջին օրերին որոշ ուժերի կողմից ուղղորդված և նրանց ազդեցության տակ գտնվող լրատվամիջոցների կողմից շարունակ թմբկահարվում է, որ «Հայկական վերածնունդ» կուսակցությունը մեկը մյուսի հետևից լքում են «Հայկական վերածնունդին» միացած տարբեր կուսակցություններ: Սույնով հայտարարում ենք, որ «Հայկական վերածնունդ» կուսակցությունը իրենից ներկայացնում է քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների յուրատեսակ մի միություն, որը ձևավորվել է «Օրինաց երկիր» կուսակցության հենքի վրա` օգտագործելով շուրջ 20 տարի գործող կառույցները, գրասենյակները և ՕԵԿ կուսակցականների բազմահազարանոց թիվը: Սույն հաղորդագրությամբ պաշտոնապես ծանուցում ենք, որ ՀՎԿ-ին միացած 9 կուսակցությունների կողմից «Հայկական վերածնունդ» կուսակցությանն են անդամագրվել 102 մարդ, որոնցից 34 –ը դուրս են եկել կուսակցությունից: Համեմատության համար արձանագրենք, որ յուրաքանչյուր ամիս ՀՎԿ-ին անդամակցում է առնվազն մի քանի հազար ՀՀ քաղաքացի: Իսկ թե ինչով էր պայմանավորված քարոզարշավի մեկնարկին որոշ անձանց` իրենց իսկ մասնակցությամբ ձևավորված կուսակցությանը հրապարակային և ուղղորդված վատաբանելու փորձերը, թողնում ենք նրանց խղճին: Ժամանակը կտա բոլոր հարցերի պատասխանը, ավելին, այսօր գործող «Կուսակցությունների մասին» օրենքի համաձայն վերոնշյալ 4 կուսակցությունները կարող են 5 օրվա ընթացքում հիմնել նոր կուսակցություններ` օգտագործելով իրենց միացած 34 անձանց, ովքեր լքել են կուսակցությունը և մասնակցել ընտրություններին: Ինչպես բազմիցս քննադատվել է նախաձեռնությանը միացած մարդ – կուսակցությունների պարագան, իրականությունը ցույց տվեց քննադատության ճշմարտացիությունը` ի դեմս ՀՎԿ-ն լքած 4 կուսակցությունների 34 անդամների դիմումների: Սույն հայտարարությամբ արձանագրում ենք, որ մենք հավատարիմ ենք ՀՎԿ քաղաքական ուղեգծին ու գաղափարախոսությանը, և վճռական ու համատեղ ուժերով պայքարելու ենք մեր ժողովրդի ու հայրենիքի վերածննդի համար: Միևնույն ժամանակ նշում ենք, որ մենք այլևս չենք անդրադառնալու վերը նշված խնդրին և շահարկումներին: «Հայկական վերածնունդ»  կուսակցությանը միաձուլված

  1. «Շրջադարձ» կուսակցություն  (Մուշեղ Տերյան)
  2. «Հայոց հայրենիք» կուսակցություն  (Անահիտ Եղոյան)
  3. Ագրարային կուսակցություն(Արամ Մելքոնյան)
  4. «Օրինաց երկիր» կուսակցություն  (Զորի Ավետիսյան)
  5. «Ազգի փրկություն» կուսակցություն  (Սարգիս Կարապետյան)
Հայտարարությանը միացել են ևս 130 հասարակական կազմակերպություն և քաղաքացիական շարժումներ ՀՎԿ գրասենյակ

դիտվել է 52 անգամ
Լրահոս
Ալեն Սիմոնյանի հետ միջադեպի մասնակցի նկատմամբ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ Արցախում տեղի ունեցողը չի կարելի ներկայացնել որպես առանձին դեպքերի շարք կամ անկառավարելի «վանդալիզմ» Ի՞նչ եք ձեռնարկել հայ գերիների իրավունքները պաշտպանելու համար․ Ռուբեն Վարդանյանը դիմում է ՀՀ ՄԻՊ-ին Երևանում դանակահարել են թիվ 8 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդին Եթե Օնիկ Գասպարյանը ասելիք ունի հասարակությանը, ապա հապաղելու իրավունք չունի, խոսի՛ր․ Աբրահամյան ՔՊ-ականներին հրահանգվել է՝ «գտեք ծպտյալ ընդդիմադիրներին». «Իրավունք» ՔՊ-ականներն ընդդեմ իրենց ղեկավարի. «Փաստ» Դավիթ Խաժակյանը չի լինելու ցուցակում. «Հրապարակ» Մի քիչ թոշակ են ավելացնում, իսկ գները խայտառակ բարձրանում են. «Փաստ» Իշխանական զույգը բեմադրեց հերթական թատրոնը. «Հրապարակ» Ռեկտորի լիազորությունների կասեցման հարցն են քննարկում. «Ժողովուրդ» Վարկով տուն է գնել, բայց տունը չկա հայտարարագրում. Մակունցի փաստաթղթերը. «Ժողովուրդ» Քաղաքական ուժերը հարցումներ են իրականացնում. ի՞նչ մտահոգություն կա. «Ժողովուրդ» Պատվախնդիր Գյումրին կրկին մերժեց Փաշինյանին. «Փաստ» Ականջս դինջ ապրում եմ իմ ինչ պետքն ա մտնեմ առաջին գիծ. Օնիկ Գասպարյանը խառնվել է իրար. «Իրավունք» «Tesla»-ն վերածվել է մոխրակույտի Թրամփը սրընթաց կերպով կորցնում է իր հեղինակությունը ԱՄՆ-ում և ողջ աշխարհում․ The Guardian Բուլղարիայում իշխանության է վերադառնում ռուսամետ ուժ, որն զբաղեցնելու է Օրբանի տեղը․ The New York Times Որտեղ է վճռվելու խորհրդարանական ընտրությունների ելքը․ Նիկոլի ու մյուսների մարտավարության մասին «Ուժեղ Հայաստանի» աջակցի տանից խուզարկության արդյունքում քննիչները տարել են հեռախոսները․ Azatutyun Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է. լռելն անհանդուրժելի է․ Սուրենյանց Անհանդուրժելի է Արցախի մշակութային ժառանգության մասին բարձրաձայնելը շահարկել խաղաղությանը դեմ Հունիսի 7–ին մարդիկ պետք է ընտրություն կատարեն երաշխավորված խաղաղության և շարունակական զիջումների միջև. ԲՀԿ խոսնակ Իրավիճակը կարող է փոխվել նույնիսկ րոպեների ընթացքում․ իրանագետ Երկար ժամանակ ջուր չի լինելու
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am