Գագիկ Ծառուկյանն իշխանությունների հետ պայմանավորվածության մասին
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը շնորհակալություն հայտնեց կուսակից ընկերներին վստահության համար եւ հայտարարեց, որ երբեք ժողովրդին չի մոռացել ու համապատսխան գործունեություն է ծավալել՝ պետության պատիվը բարձր պահելով: Ծառուկյանն իր ելույթում անդրադարձավ լրատվամիջոցներին ու ասաց, որ ըստ վերջիններիս ինքը իշխանությունների հետ պայմանավորվածության արդյունքում է հետ վերադարձել կամ հեռացել: «Ոչ մի պայմանավորածություն չկա, Ծառուկյան Գագիկը եթե քայլ է կատարել, ոչ դիրքի, ոչ պաշտոնի համար: Մարդը պետք է ազնիվ լինի, արդար լինի, կարեկցող ու գնահատող, եւ դրա շնորհիվ Աստված իրեն տալիս է, փակ դռները բացում է:Ես չեմ ցանկացել որեւէ սուտ խոստումի համար որեւէ պաշտոնի հասնեմ: Լրագրողներն ասում են՝ հիմա տեսնենք՝ գնալու է, թե չէ, այդ ասողները չար մարդիկ են»,-ասաց նա: Գագիկ Ծառուկյանի խոսքով, նախորդ անգամ, երբ ինքը հեռացավ քաղաքականությունից, չէր կարող ժողովրդին տանել արյունահեղության: ԲՀԿ նախագահը հայտարարեց, որ հանդիպումներ ու քննարկումներ է ունեցել տարբեր ֆինանսիտների ու տնտեսագետների հետ ու լավ պատկերացնում են, թե ինչպես կարելի է զարգացնել երկիրը: Ծառուկյանը հիշեցրեց իր հայտնի խոսքը` մեր խոսքը գործ է, եւ հայտարարեց, որ իր կատարած խոստումներն ի կատար է ածելու: Սեդա Ղուկասյան
