Հայաստանի ընտրական օրենսգիրքը գնալով հղկվում է. Ջոն Յանգ
Հայաստանի ընտրական օրենսգիրքը գնալով հղկվում է, ընտրական գործընթացների վերաբերյալ աշխատաժողովի շրջանակներում այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ընտրական օրենսդրության փորձագետ Ջոն Հարդին Յանգը: Փորձագետը կարևորեց այն է, որ դիտորդների աշխատանքն ու ընտրությունների արդար կազմակերպումը կարևոր են։ ծըստ նրա, որը պետք է ապահովվի ընտրություններն արդար անցկացումը և որպեսզի ընտրողների ձայները հաշվվեն։ Սա, փորձագետի խոսքով, նշանակում է, որ եթե քվեարկության օրն ինչ-որ հարց է առաջանում, դրանց պետք է անմիջապես արձագանքել։ «Ընտրությունների արդար անցկացման համար պատասխանատու են բոլորը: Քվեարկության օրը բոլորս պետք է դառնանք ժողովրդավարության հայրեր», - ասաց Ջ. Յանգը: Փորձագետի համոզմամբ, ԶԼՄ-ների դերը վճռական է, քանի որ ԶԼՄ-ն գործընթացը «հսկող շունն է»։ «Անցյալ տարի հոկտեմբերին մենք ունեցանք տեսանկարահանող սարքեր, կայքեր, որոնք հասանելի էին բոլորի համար, այսինքն՝ կարելի էր նաև այդպես հետևելով արդար լուսաբանել և պատասխանատվության կանչել բոլոր նրանց, ովքեր պատասխանատու են քվեարկության կազմակերպման համար»,- ասաց նա։ Ըստ Ջոն Յանգի` ընտրական գործընթացի բարելավմանը, հնարավոր է, օգտակար լինեն տեղամասերում տեղադրվող տեսախցիկները: «Հնարավոր է, դրանց միջոցով արձանագրման դեպքում` խնդիրներին ավելի արագ լուծում տրվի: Սա շատ կարևոր է, քանի որ ժողովրդավարության մեջ ավելի կարևոր իրավունք չկա քան քո քվեն և որ այն նպատակին հասնի», - ասաց Ջ. Յանգը:
