Ալիևի ու Լուկաշենկոյի խայտառակ ապտակը Հայաստանին ու Ռուսաստանին

Բլոգեր Ալեքսանդր Լապշինին տեղափոխող ինքնաթիռը երեկ վայրէջք կատարեց Բաքվում: Լապշինն այսպիսով, արտահանձնվեց Ադրբեջանին: Հայտնի բլոգերին Բաքվում Հեյդար Ալիևի անվան օդանավակայանում ուղեկցում էին դատախազության աշխատակիցները, դիմակավոր իրավապահներ, տպավորություն էր ստեղծվում, թե ծանր հանցագործի են հայտնաբերել: Հենց երեկ էլ` Բելառուսի Գերագույն դատարանը կայացած դռնփակ նիստում օրինական ճանաչեց բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու մասին երկրի գլխավոր դատախազության կողմից հունվարի 20-ին կայացված որոշումը: 2011թ. ապրիլին և 2012թ. հոկտեմբերին Ալեքսանդր Լապշինն այցելել էր Արցախ, իսկ այս տարվա ապրիլի 9-ին՝ քառօրյա պատերազմից հետո, իր http//puerrtto.livejournal.com կայքում ծաղրել էր Արցախը զավթելու Բաքվի փորձերը: Ու ահա, Ադրբեջանի գլխավոր դատախազության Ծանր հանցագործությունների հարցերով քննչական կոմիտեում նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել քրեական օրենսգրքի 281.2 (պետության դեմ ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելը) և 318.2 հոդվածներով (Ադրբեջանի պետական սահմանների անօրինական հատում): Նրան 5 տարվա ազատազրկում է սպառնում: Ադրբեջանի գլխավոր դատախազության դիմումի հիման վրա Ալեքսանդր Լապշինը 2016թ. դեկտեմբերի 15-ին Մինսկում ձերբակալվեց: Ադրբեջանական կողմը պահանջեց բլոգերին արտահանձնել Բաքու, իսկ Բելառուսի գլխավոր դատախազությունը հունվարի 20-ին նրան Ադրբեջանին արտահանձնելու որոշում կայացրեց: Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի հանդիսացող Լապշինը բողոք էր ներկայացրել ընդդեմ դատախազության որոշման, բայց Բելառուսն, այնուամենայնիվ հանձնեց նրա: Ալիևի հաշվարկները, ըստ երևույթին, հեռու կգնան: Նա Լապշինին կամ կհանձնի Ռուսաստանին, կամ` Իսրայելին, որպեսզի ցույց տա աշխարհին իր «հումանիզմը» բլոգերի նկատմամբ: Սակայն այս ողջ գործընթացում ուղղակի ապշեցուցիչ էր մեր դիվանագիտության անգործությունը, կամ անկարողությունը: Հայաստանի ԱԳՆ-ն ինչո՞վ էր զբաղված այսքան ժամանակ: Բելառուսում Հայաստանի դեսպանը ի՞նչ է փորձել անել: Հասկանալի է, որ Ալիևն ու Լուկաշենկոն մտերիմ են, բայց մի՞թե Հայաստան-Բելառուս դաշինքային հարաբերությունները ՀԱՊԿ-ում ու ԵԱՏՄ-ում ոչ մի «կոպեկի» արժեք չունեն: Եթե Հայաստան-Իսրայել հարաբերությունների մակարդակը հասկանալի է, և ՀՀ իշխանություններից չէր կարելի ակնկալել, որ նրանք Իսրայելի հետ կարող էին աշխատել ու Լապշինի գործով ինչ-որ արդյունքներ արձանագրել, ապա այստեղ ուղղակի անհասկանալի է Ռուսաստանի կեցվածքը: Ինչպե՞ս կվարվեր Ռուսաստանը, եթե որևէ երրորդ երկիր ՌԴ քաղաքացուն օրինակ հանձներ ԱՄՆ-ին, կամ եվրոպական որևէ երկրին, օրինակ` Լեհաստանին: Ամբողջ օրը քարոզչական թույն կթափվեր այդ երկրների վրա: Բայց է այլ է պատկերը` Ադրբեջանի նախագահի քմահաճույքների դեպքում: Ու արդեն որերորդ անգամ... Նոր բան չէ.. Դե իսկ հարցը, թե փորձե՞լ է Հայաստանին ԱԳՆ-ն Ռուսաստանի ԱԳՆ-ի հետ այս հարցում ավելի խիստ ու կոնկրետ լինել, բնական է, որ ավելորդ է... Ամեն ինչ, առանց այն էլ պարզ է: Թամար Բագրատունի

դիտվել է 4 անգամ
Լրահոս
Ալեն Սիմոնյանի հետ միջադեպի մասնակցի նկատմամբ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ Արցախում տեղի ունեցողը չի կարելի ներկայացնել որպես առանձին դեպքերի շարք կամ անկառավարելի «վանդալիզմ» Ի՞նչ եք ձեռնարկել հայ գերիների իրավունքները պաշտպանելու համար․ Ռուբեն Վարդանյանը դիմում է ՀՀ ՄԻՊ-ին Երևանում դանակահարել են թիվ 8 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդին Եթե Օնիկ Գասպարյանը ասելիք ունի հասարակությանը, ապա հապաղելու իրավունք չունի, խոսի՛ր․ Աբրահամյան ՔՊ-ականներին հրահանգվել է՝ «գտեք ծպտյալ ընդդիմադիրներին». «Իրավունք» ՔՊ-ականներն ընդդեմ իրենց ղեկավարի. «Փաստ» Դավիթ Խաժակյանը չի լինելու ցուցակում. «Հրապարակ» Մի քիչ թոշակ են ավելացնում, իսկ գները խայտառակ բարձրանում են. «Փաստ» Իշխանական զույգը բեմադրեց հերթական թատրոնը. «Հրապարակ» Ռեկտորի լիազորությունների կասեցման հարցն են քննարկում. «Ժողովուրդ» Վարկով տուն է գնել, բայց տունը չկա հայտարարագրում. Մակունցի փաստաթղթերը. «Ժողովուրդ» Քաղաքական ուժերը հարցումներ են իրականացնում. ի՞նչ մտահոգություն կա. «Ժողովուրդ» Պատվախնդիր Գյումրին կրկին մերժեց Փաշինյանին. «Փաստ» Ականջս դինջ ապրում եմ իմ ինչ պետքն ա մտնեմ առաջին գիծ. Օնիկ Գասպարյանը խառնվել է իրար. «Իրավունք» «Tesla»-ն վերածվել է մոխրակույտի Թրամփը սրընթաց կերպով կորցնում է իր հեղինակությունը ԱՄՆ-ում և ողջ աշխարհում․ The Guardian Բուլղարիայում իշխանության է վերադառնում ռուսամետ ուժ, որն զբաղեցնելու է Օրբանի տեղը․ The New York Times Որտեղ է վճռվելու խորհրդարանական ընտրությունների ելքը․ Նիկոլի ու մյուսների մարտավարության մասին «Ուժեղ Հայաստանի» աջակցի տանից խուզարկության արդյունքում քննիչները տարել են հեռախոսները․ Azatutyun Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է. լռելն անհանդուրժելի է․ Սուրենյանց Անհանդուրժելի է Արցախի մշակութային ժառանգության մասին բարձրաձայնելը շահարկել խաղաղությանը դեմ Հունիսի 7–ին մարդիկ պետք է ընտրություն կատարեն երաշխավորված խաղաղության և շարունակական զիջումների միջև. ԲՀԿ խոսնակ Իրավիճակը կարող է փոխվել նույնիսկ րոպեների ընթացքում․ իրանագետ Երկար ժամանակ ջուր չի լինելու
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am