«Պապիի» հեռանալու հարցը դեռ օրակարգում
Մենք ամիսներ առաջ գրել էինք, որ Հայաստանի քաղաքական դաշտը համալրվել է եւս մեկ «պապիով», գաղտնիք չէ, որ կուլիսներում Լեւոն Տեր-Պետրոսյանին են «պապի» բնորոշում։ Սակայն, պարզվում է «Տաշիր» գրուպի սեփականատեր Սամվել Կարապետյանն այդկերպ է բնորոշում նաեւ Սերժ Սարգսյանին։ Մեր տեղեկություններով՝ նա որտեղ նստում, հայտարարում է, որ «Պապիին ճամփու ենք դնում, չորս ամսից գնալու է»։ Գրել էինք նաեւ, որ այդ լուրը հասցրել էին Սերժ Սարգսյանին, նա էլ իր հերթին լուր տանողներին հորդորել էր.«Հանգիստ եղեք»։ Մենք տեղեկացանք, որ Կարապետյան եղբայրները հիմա նույնիսկ Սերժ Սարգսյանի ներկայությամբ եմ նման կատակներ անում։ Մասնավորապես, վերջերս ուրախ մի միջավայրում Կարեն Կարապետյանն է այդ արտահայտությունը արել եւ հասցեատիրոջ կողմից բազմանշանակ ժպիտի է արժանացել։ Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանը լուրջ դերակատարում ունի վարչապետափոխության հարցում եւ ազդեցություն՝ նոր կառավարության ձեւավորման հարցում։ Կարծիք կա, որ Հայաստանի ապագա քաղաքականությունը թելադրվելու է հենց այս շրջանակների կողմից։
