Կոնգրեսում քննարկվել են Մոսկվայի մարտավարությունը եւ վտանգները (տեսանյութ)

Ամերիկայի Ձայն «Այսօր Ռուսաստանը դարձել է ապակայունացնող ուժ եւ մեզ զերծ է պահում աշխարհով մեկ կայունության ապահովման գործընթացներին մասնակցելուց», – այս բառերով բացեց Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումները հանձնաժողովի նախագահ հանրապետական սենատոր Բոբ Քորքերը: Լսումները նվիրված էին Վաշինգտոնի եւ Մոսկվայի հարաբերություններում առկա մարտահրավերներին: Հանձնաժողովի փոխնախագահ դեմոկրատական սենատոր Բեն Քարդինի խոսքով, այսօր Միացյալ Նահանգներին անհրաժեշտ է պարզել, թե ինչպես է պետք պաշտպանվել Ռուսաստանի գործողություններից. «Խոսքը գնում է ոչ միայն մեր երկրի դեմ անցած ընտրությունների ընթացքում կատարված հարձակման մասին, այլեւ Մոսկվայի ապագա գործողությունների մասին, որոնք կարող են ուղղված լինել ինչպես Միացյալ Նահանգների, այդպես էլ՝ Եվրոպայի մեր դաշնակիցների դեմ»: Սենատորի խոսքով, այսօր Ռուսաստանի իշխանությունները երկրից դուրս օգտվում են ժողովրդավար երկրների հաստատություննրից՝ դրանց իսկ դեմ հարձակումներ կազմակերպելու համար: Լսումներին վկայություն տվող Նոր ամերիկյան ռազմավարություն հաստատության վերլուծաբան Ջուլիան Սմիթը առավել մանրամասնեց Մոսկվայի կողմից ձեռնարկվող մարտավարությունը. «Ռուսաստանն անում է հնարավոր ամեն ինչ մեր ժողովրդավարական հաստատությունները թուլացնելու, Եվրոպան պառակտելու, եւ իր ազդեցության տակ գտնվող գոտիներ ստեղծելու նպատակով: Դրա համար Ռուսաստանը ազատորեն վերագծում է սահմանները Եվրոպայի ներսում, ռազմական վտանգի սպառնալիքով ճնշում գործադրում փոքր երկրների վրա, հաքերային հարձակումներ եւ պրոպագանդա իրականացնում եւ միջամտում այլ երկրների ներքաղաքական ընտրական գործընթացներում»: Սմիթի խոսքով, Սառը պատերազմից ի վեր ռուս-ամերիկյան հարաբերությունները գտնվում են վատագույն մակարդակի վրա: Ինչ վերաբերում է նախագահ Դոնալդ Թրամփի եւ Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հարաբերությունների բարելավման հեռանկարին, ապա լսումներին մասնակցող մյուս վկա, ՆԱՏՕ-ի ուժերի նախկին հրամանատար գեներալ Ֆիլիպ Բրիդլավի խոսքով, նման փորձ արել էին ե՛ւ Ջորջ Բուշ կրտսերի, ե՛ւ Բարաք Օբամայի վարչակազմերը. «Ռուսաստանն իրոք լուրջ ուժ է, այն ունի հպարտ պատմություն, այն տարածքային տեսակետից խոշորագույն երկիրն է, որն ազդեցություն ունի Եվրոպայի, Արեւելյան Ասիայի եւ Մերձավոր Արեւելքի վրա: Ռուսաստանն աշխարհի երկրորդ հզորագույն ռազմական ուժն է»: Բրիդլավի խոսքով, Վաշինգտոնի եւ Մոսկվայի երկխոսության հիմքում պետք է լինի միջուկային սպառազինումների խնդիրը:

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Ալեն Սիմոնյանի հետ միջադեպի մասնակցի նկատմամբ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ Արցախում տեղի ունեցողը չի կարելի ներկայացնել որպես առանձին դեպքերի շարք կամ անկառավարելի «վանդալիզմ» Ի՞նչ եք ձեռնարկել հայ գերիների իրավունքները պաշտպանելու համար․ Ռուբեն Վարդանյանը դիմում է ՀՀ ՄԻՊ-ին Երևանում դանակահարել են թիվ 8 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդին Եթե Օնիկ Գասպարյանը ասելիք ունի հասարակությանը, ապա հապաղելու իրավունք չունի, խոսի՛ր․ Աբրահամյան ՔՊ-ականներին հրահանգվել է՝ «գտեք ծպտյալ ընդդիմադիրներին». «Իրավունք» ՔՊ-ականներն ընդդեմ իրենց ղեկավարի. «Փաստ» Դավիթ Խաժակյանը չի լինելու ցուցակում. «Հրապարակ» Մի քիչ թոշակ են ավելացնում, իսկ գները խայտառակ բարձրանում են. «Փաստ» Իշխանական զույգը բեմադրեց հերթական թատրոնը. «Հրապարակ» Ռեկտորի լիազորությունների կասեցման հարցն են քննարկում. «Ժողովուրդ» Վարկով տուն է գնել, բայց տունը չկա հայտարարագրում. Մակունցի փաստաթղթերը. «Ժողովուրդ» Քաղաքական ուժերը հարցումներ են իրականացնում. ի՞նչ մտահոգություն կա. «Ժողովուրդ» Պատվախնդիր Գյումրին կրկին մերժեց Փաշինյանին. «Փաստ» Ականջս դինջ ապրում եմ իմ ինչ պետքն ա մտնեմ առաջին գիծ. Օնիկ Գասպարյանը խառնվել է իրար. «Իրավունք» «Tesla»-ն վերածվել է մոխրակույտի Թրամփը սրընթաց կերպով կորցնում է իր հեղինակությունը ԱՄՆ-ում և ողջ աշխարհում․ The Guardian Բուլղարիայում իշխանության է վերադառնում ռուսամետ ուժ, որն զբաղեցնելու է Օրբանի տեղը․ The New York Times Որտեղ է վճռվելու խորհրդարանական ընտրությունների ելքը․ Նիկոլի ու մյուսների մարտավարության մասին «Ուժեղ Հայաստանի» աջակցի տանից խուզարկության արդյունքում քննիչները տարել են հեռախոսները․ Azatutyun Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է. լռելն անհանդուրժելի է․ Սուրենյանց Անհանդուրժելի է Արցախի մշակութային ժառանգության մասին բարձրաձայնելը շահարկել խաղաղությանը դեմ Հունիսի 7–ին մարդիկ պետք է ընտրություն կատարեն երաշխավորված խաղաղության և շարունակական զիջումների միջև. ԲՀԿ խոսնակ Իրավիճակը կարող է փոխվել նույնիսկ րոպեների ընթացքում․ իրանագետ Երկար ժամանակ ջուր չի լինելու
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am