«Իրատես». Որտե՞ղ են ձմեռում «Ծառուկյան» դաշինքի խեցգետինները. Հովիկ Աբրահամյանն իր տարերքի մեջ է

«Իրատես» թերթը գրում է. «Հայոց մեջ որսը դառնում է «որպես ուղիղ ճանապարհ»: Հովիկ Աբրահամյանն իր տարերքի մեջ է: Չնայած հանուն արդարության պետք է ասել, որ նա խիստ ինքնատիպ, կարելի է ասել, մեզանում եզակի գործիչ է, որ, ինտրիգից բացի, նախընտրում է նաեւ էքստրիմը: Այդ միայն նրա մտքով կարող էր անցնել օդում, կոնկրետ դեպքում` ինքնաթիռում «քաղաքականություն անել»` շատ կարեւոր պահի, շատ կարեւոր «մարդու» հետ: Նպատակն էր քննարկել «Ծառուկյան» դաշինքի ապագան եւ իր մասնակցության ձեւաչափը դրանում: Կոնկրետ ի՞նչ է խոսվել, դժվար է ասել, քանզի «որսի ժամանակ» կարող ես խոսել որքան ուզես, ումից ուզես, ինչպես ուզես, զի «լսել» այդ ամենն անհնար է: Եթե այնպես ստացվի, որ ամսի տասին տեղի ունենալիք ԲՀԿ համագումարի ժամանակ պարզվի` Գագիկ Ծառուկյանը փակված քաղաքական էջը բացել է բացառապես ԲՀԿ-ի համար, ինչին էլ տանում են վերջին զարգացումները, ապա կստացվի, որ նա դասը` առաջինից մինչեւ «հաջորդ», կրկին չի սերտել: Օրերս տեղի ունեցած ՀՀԿ ոչ պակաս կարեւոր պատմական խորհրդի նիստում սակավախոս, «նշանային» համակարգն ամենեւին չանտեսող «նախագա ջանը» երկու լակոնիկ միտք հայտնեց. ա) ես չեմ ողջունել Ծառուկյանի մուտքը քաղաքականություն, բ) բայց կարեւորում եմ դաշինքների ձեւավորումը մեզանում: Ասել է` Ծառուկյանի առջեւ «ոչ տեսանելի» խնդիր կա ծառացած. կարողանալ խոշորացնել քաղաքական դաշտը` խորհրդարանական կառավարմամբ հանրապետությունում, ապագայի համար երկկուսակցական (ինչպես, ասենք, ԱՄՆ-ում է) համակարգի «շինարարության» գործում ունենալ իր լուման. հասկանալի այդ «ինֆրաստրուկտուրան», քաղաքակիրթ լինելուց զատ, նաեւ կենսական անհրաժեշտություն է փոքրիկ Հայաստանի համար, ուր ամեն մեկը «դուքան բացել, կուսակցություն է ծախում»` նպաստելով մեծ խառնաշփոթին: Սակայն, ինչպես ասում են, ուզում էին լավ, բայց դեռ ոչինչ չի ստացվում: Համենայն դեպս, իրողություններն այդ են արձանագրում. մեկ պարզվում է` Ստեփան Դեմիրճյանը բանակցեց-բանակցեց-նեղացավ-գնաց, հետո պարզվեց` Խաչատուր Սուքիասյանը (որի առնչությամբ ԲՀԿ-ից մեզ գրեթե պաշտոնապես հայտարարել էին` «միլիոն տոկոսով» երկրորդ հորիզոնականում է), հայտարարեց, որ ինքը` «փաս», հետո ռամկավարների հետ պատմությունն էր, հետո հետ-առաջ սկզբունքով հնչակներին են «տանում-բերում»` Նարեկ Գալստյան-Լյուդմիլա Սարգսյան «տարբերակումով»: Եզակի գաղափարական-քաղաքական գործիչ Ալեքսանդր Արզումանյանը (որը, ի դեպ, ուղղակիորեն զարդարելու էր այդ դաշինքը, որպես Ղարաբաղյան հիմնախնդրի գիտակ) հայտարարեց, որ ինքը եւս` «փաս» (ԲՀԿ-ից ասացին` առաջին տասնյակում էր տեղ ուզում, իսկ իրենց տասնյակը «ռեզինից» չէ)։ Ինչ վերաբերում է ՀՀՇ-ի մյուս թեկնածուին` Արարատ Զուրաբյանին, դեռ պարզ չէ` ինչ կլինի նրա դեպքում եւս, այստեղ խնդիրը ոչ այնքան գաղափարական, որքան տանդեմային է` Ծառուկյանն ու «Արոն» շատ մտերիմ են: Այսպիսով, եթե որսից հետո դրսեւորված «հանգամանքները» տանեն այն բանին, որ ԲՀԿ-ն մնա միակն ու անգերազանցելին այդ «դաշինքում», որն էլ իր հերթին հնարավորության դաշտ կապահովի այս պահին լուսանցքում հայտնված Հովիկ Արգամիչի համար, թե՛ հետընտրական զարգացումների, թե՛ խորհրդարանում` «բազարի» համար, ապա… Ապա, կարծում ենք, չկայացած դաշինքի շուրջ նոր զարգացումները չեն ուշանա: Այս անգամ արդեն հանդիպակաց` «կոնկուրենտ» ֆիրմայի կողմից»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 51 անգամ
Լրահոս
Պատվախնդիր Գյումրին կրկին մերժեց Փաշինյանին. «Փաստ» Ականջս դինջ ապրում եմ իմ ինչ պետքն ա մտնեմ առաջին գիծ. Օնիկ Գասպարյանը խառնվել է իրար. «Իրավունք» «Tesla»-ն վերածվել է մոխրակույտի Թրամփը սրընթաց կերպով կորցնում է իր հեղինակությունը ԱՄՆ-ում և ողջ աշխարհում․ The Guardian Բուլղարիայում իշխանության է վերադառնում ռուսամետ ուժ, որն զբաղեցնելու է Օրբանի տեղը․ The New York Times Որտեղ է վճռվելու խորհրդարանական ընտրությունների ելքը․ Նիկոլի ու մյուսների մարտավարության մասին «Ուժեղ Հայաստանի» աջակցի տանից խուզարկության արդյունքում քննիչները տարել են հեռախոսները․ Azatutyun Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է. լռելն անհանդուրժելի է․ Սուրենյանց Անհանդուրժելի է Արցախի մշակութային ժառանգության մասին բարձրաձայնելը շահարկել խաղաղությանը դեմ Հունիսի 7–ին մարդիկ պետք է ընտրություն կատարեն երաշխավորված խաղաղության և շարունակական զիջումների միջև. ԲՀԿ խոսնակ Իրավիճակը կարող է փոխվել նույնիսկ րոպեների ընթացքում․ իրանագետ Երկար ժամանակ ջուր չի լինելու Բարով վայելես Արցախի ուրացման գնով ձեռք բերածդ շինթույլտվությունդ, Արթուր ջան Ֆրանսիայի Լիլա քաղաքում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերին Վենսն Իրանի հետ բանակցությունների նպատակով կմեկնի Պակիստան Նոր Գեղի բնակավայրում հրդեհ է բռնկվել․ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից Լարված իրավիճակ՝ «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ում․ վարորդները սպառնում են դուրս գալ աշխատանքից Փաշինյանը սարսափում է Թրամփի ընկերությունը մտադիր է 70-հարկանի երկնաքեր կառուցել Թբիլիսիում ՆԳՆ-ն զգոնության կոչ է անում Մահացել է 44-օրյա պատերազմի անմահ հերոս Գառնիկ Մալխասյանի մայրը Մեթամֆետամին և կաթուցիչներ. թմրամիջոց պահելու կասկածանքով ձերբակալվել են երեք քաղաքացիներ Թրամփը հայտնել է Իրանի շրջափակումը դադարեցնելու նախապայմանը Մարդկանց ուղղորդել են Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 297 միլիոն 980 հազար դրամ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am