«Իրատես». Սեյրան Օհանյանը «խաղալիք» է դարձել. ովքե՞ր են ստվերային դերակատարները

«Իրատես» թերթը գրում է. «Երբ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը քաղաքականությամբ զբաղվելու հայտ ներկայացրեց ու Ֆեյսբուքում հակաիշխանական ելույթներ ունեցավ, շատերը տարակուսեցին, թե ինչպես երեկվա պաշտոնյան մեկ օրում կոշտ ընդդիմադիր դարձավ։ Հասարակությունը հազիվ թե հավատար մարդկային այդպիսի «բարեշրջմանը»։ Սակայն Սեյրան Օհանյանի քաղաքական դեռ չկայացած ուժին ամենամեծ հարվածն առջեւում էր։ Ավելի պարզ. նրա թիմում հայտնվել են մարդիկ ու ստվերային դերակատարներ, ովքեր Օհանյանի թողտվությամբ գործընթացները տանում են իրենց ցանկացած հունով։ Այլ խոսքով, Սեյրան Օհանյանն ընդամենը «խաղալիք» է դարձել վերջիններիս ձեռքին, ինչպես ուզում են, նավի ղեկը թեքում են։ Մամուլն արդեն գրեց, որ այս դաշինքում թելադրող է դարձել Սամվել Բաբայանը, որը ցուցակ կազմելու ակտիվ աշխատանքներ է իրականացնում եւ առաջին հորիզոնականներում ցուցակագրում Վարդան Օսկանյանի թիմակիցներին։ Մեր աղբյուրի պնդմամբ, այն ուժերը, որոնք համաձայն չեն բաբայանական դասավորումներին, մտավախություն ունեն, որ, ի վերջո, այս դաշինքը ծառայելու է Ռոբերտ Քոչարյանին ու նրա քաղաքական ծրագրերին։ Դրա համար մի կողմ են քաշվել ու փոշմանել, որ երբեւէ հույսեր են կապել Սեյրան Օհանյանի հետ։ Փաստորեն, պաշտպանության նախկին նախարարը նպատակ ունի Ռոբերտ Քոչարյանին «վերակենդանացնելու», շատ լավ իմանալով, թե հասարակության շրջանում ինչպիսի գնահատական կա վերջինիս վերաբերյալ։ Արդեն իսկ վստահություն չվայելող Օհանյանի այս դաշինքը նման հանգուցալուծման դեպքում վերջնականապես կարժեզրկվի հանրության աչքում։ Այս ողջ իրարանցումը ցույց է տալիս նաեւ, որ եթե Սեյրան Օհանյանը մի քանի ուժերով դաշինք չի կարողանում «թամամ» ղեկավարել, ու նրան թելադրում են տարբեր մարդիկ, էլ ինչպես է երկրում ինչ-որ բան փոխելու հավակնություններ ներկայացնում»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Պատվախնդիր Գյումրին կրկին մերժեց Փաշինյանին. «Փաստ» Ականջս դինջ ապրում եմ իմ ինչ պետքն ա մտնեմ առաջին գիծ. Օնիկ Գասպարյանը խառնվել է իրար. «Իրավունք» «Tesla»-ն վերածվել է մոխրակույտի Թրամփը սրընթաց կերպով կորցնում է իր հեղինակությունը ԱՄՆ-ում և ողջ աշխարհում․ The Guardian Բուլղարիայում իշխանության է վերադառնում ռուսամետ ուժ, որն զբաղեցնելու է Օրբանի տեղը․ The New York Times Որտեղ է վճռվելու խորհրդարանական ընտրությունների ելքը․ Նիկոլի ու մյուսների մարտավարության մասին «Ուժեղ Հայաստանի» աջակցի տանից խուզարկության արդյունքում քննիչները տարել են հեռախոսները․ Azatutyun Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է. լռելն անհանդուրժելի է․ Սուրենյանց Անհանդուրժելի է Արցախի մշակութային ժառանգության մասին բարձրաձայնելը շահարկել խաղաղությանը դեմ Հունիսի 7–ին մարդիկ պետք է ընտրություն կատարեն երաշխավորված խաղաղության և շարունակական զիջումների միջև. ԲՀԿ խոսնակ Իրավիճակը կարող է փոխվել նույնիսկ րոպեների ընթացքում․ իրանագետ Երկար ժամանակ ջուր չի լինելու Բարով վայելես Արցախի ուրացման գնով ձեռք բերածդ շինթույլտվությունդ, Արթուր ջան Ֆրանսիայի Լիլա քաղաքում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերին Վենսն Իրանի հետ բանակցությունների նպատակով կմեկնի Պակիստան Նոր Գեղի բնակավայրում հրդեհ է բռնկվել․ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից Լարված իրավիճակ՝ «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ում․ վարորդները սպառնում են դուրս գալ աշխատանքից Փաշինյանը սարսափում է Թրամփի ընկերությունը մտադիր է 70-հարկանի երկնաքեր կառուցել Թբիլիսիում ՆԳՆ-ն զգոնության կոչ է անում Մահացել է 44-օրյա պատերազմի անմահ հերոս Գառնիկ Մալխասյանի մայրը Մեթամֆետամին և կաթուցիչներ. թմրամիջոց պահելու կասկածանքով ձերբակալվել են երեք քաղաքացիներ Թրամփը հայտնել է Իրանի շրջափակումը դադարեցնելու նախապայմանը Մարդկանց ուղղորդել են Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 297 միլիոն 980 հազար դրամ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am