ՀՔԾ­-ն լրագրողին հարվածելու համար Ռուբիկ Հակոբյանի դեմ քրգործը կարճել է հանցակազմի բացակայության հիմքով

Հայաստանի Հատուկ քննչական ծառայությունը ներկայացրել է լրագրող Վահե Մակարյանին հարվածելու դեպքով պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի դեմ հարուցված քրեական գործի վարույթը կարճելու հիմնավորումը: «Արմենպրես»­-ին ՀՔԾ­-ից տրամադրված պարզաբանման մեջ նշվում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշման համաձայն` մեկ հարվածը, որը չի որակվում որպես ծեծ և, հետևաբար, քրեաիրավական պատասխանատվության չի հանգեցնում, կարող է քաղաքացիաիրավական պատասխանատվություն առաջացնել, եթե դրանով նվաստացվի անձի պատիվն ու արժանապատվությունը: «Ուստի Ռուբիկ Հակոբյանի արարքում բացակայում են ՀՀ քրեական օրենսգրքի 118­-րդ և 119­-րդ հոդվածներով նախատեսված հանցակազմերը: Նրա արարքում բացակայում է նաև ՀՀ քրեական օրենսգրքի 164­-րդ հոդվածով նախատեսված՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու հանցակազմը, քանի որ քննությամբ հիմնավորվել է, որ միջադեպը կրել է զուտ անձնական բնույթ, այն կապված էր միջանձնային փոխհարաբերությունների հետ և վիճաբանության պահին Վահե Մակարյանը լրագրողական գործունեություն չի իրականացրել»,­- ասված է պարզաբանման մեջ: Ելնելով վերոգրյալից` որոշում է կայացվել ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 118­-րդ, 119-­րդ և 164-­րդ հոդվածներով քրեական հետապնդում չիրականացնել և սույն քրեական գործով վարույթը կարճել՝ նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով: ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը կարճել է լրագրող Վահե Մակարյանին հարվածելու համար Ազգային ժողովի պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի դեմ հարուցված քրեական գործը: Լրագրող Վահե Մակարյանն «Արմենպրես»-­ի հետ զրույցում հայտնեց, որ ստացել է ՀՔԾ­-ի որոշումը: Նա նշեց, որ համաձայն չէ որոշման հետ և պատրաստվում է բողոքարկել այն՝ ակնկալիքով, որ կհասնի արդար լուծման: Անցած տարվա դեկտեմբերի սկզբին Ազգային ժողովի քառօրյայի ընթացքում հերթական միջադեպն էր գրանցվել պատգամավորի և լրագրողի միջև: Պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում կոնֆլիկտի մեջ էր մտել «Հրապարակ» օրաթերթի լրագրող Վահե Մակարյանի հետ, նրան հրավիրել էր առանձնազրույցի և հարվածել վերջինիս աչքին:

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Պատվախնդիր Գյումրին կրկին մերժեց Փաշինյանին. «Փաստ» Ականջս դինջ ապրում եմ իմ ինչ պետքն ա մտնեմ առաջին գիծ. Օնիկ Գասպարյանը խառնվել է իրար. «Իրավունք» «Tesla»-ն վերածվել է մոխրակույտի Թրամփը սրընթաց կերպով կորցնում է իր հեղինակությունը ԱՄՆ-ում և ողջ աշխարհում․ The Guardian Բուլղարիայում իշխանության է վերադառնում ռուսամետ ուժ, որն զբաղեցնելու է Օրբանի տեղը․ The New York Times Որտեղ է վճռվելու խորհրդարանական ընտրությունների ելքը․ Նիկոլի ու մյուսների մարտավարության մասին «Ուժեղ Հայաստանի» աջակցի տանից խուզարկության արդյունքում քննիչները տարել են հեռախոսները․ Azatutyun Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է. լռելն անհանդուրժելի է․ Սուրենյանց Անհանդուրժելի է Արցախի մշակութային ժառանգության մասին բարձրաձայնելը շահարկել խաղաղությանը դեմ Հունիսի 7–ին մարդիկ պետք է ընտրություն կատարեն երաշխավորված խաղաղության և շարունակական զիջումների միջև. ԲՀԿ խոսնակ Իրավիճակը կարող է փոխվել նույնիսկ րոպեների ընթացքում․ իրանագետ Երկար ժամանակ ջուր չի լինելու Բարով վայելես Արցախի ուրացման գնով ձեռք բերածդ շինթույլտվությունդ, Արթուր ջան Ֆրանսիայի Լիլա քաղաքում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերին Վենսն Իրանի հետ բանակցությունների նպատակով կմեկնի Պակիստան Նոր Գեղի բնակավայրում հրդեհ է բռնկվել․ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից Լարված իրավիճակ՝ «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ում․ վարորդները սպառնում են դուրս գալ աշխատանքից Փաշինյանը սարսափում է Թրամփի ընկերությունը մտադիր է 70-հարկանի երկնաքեր կառուցել Թբիլիսիում ՆԳՆ-ն զգոնության կոչ է անում Մահացել է 44-օրյա պատերազմի անմահ հերոս Գառնիկ Մալխասյանի մայրը Մեթամֆետամին և կաթուցիչներ. թմրամիջոց պահելու կասկածանքով ձերբակալվել են երեք քաղաքացիներ Թրամփը հայտնել է Իրանի շրջափակումը դադարեցնելու նախապայմանը Մարդկանց ուղղորդել են Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 297 միլիոն 980 հազար դրամ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am