Թրամփին կհաջողվի կարգավորել հարաբերությունները Մոսկվայի հետ.Փոլ Ռայան
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ, հանրապետական Փոլ Ռայանը կասկածում է, որ նախագահ Թրամփին կհաջողվի կարգավորել հարաբերությունները Մոսկվայի հետ, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։ «Միացյալ Նահանգների եւ պուտինյան Ռուսաստանի միջեւ զգալի տարբերությունկա», – ասել է Ռայանը PBS–ին տված հարցազրույցում։ Նրա կարծիքով, Ռուսաստանի հարցում Թրամփի մոտեցումը, ըստ էության, նման է Ջորջ Բուշ կրտսերի եւ Բարաք Օբամայի դիրքորոշումներին։ Ներկայացուցիչների պալատի խոսնակը հիշեցրել է Ռուսաստանի հետ այսպես կոչված «վերբեռնման» քաղաքականության մասին, որը փորձում էր կիրառել նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը։ «Կարծում եմ, այն, ինչ փորձում է անել նախագահը, շատ չի տարբերվում Ռուսաստանի հետ նախորդ երկու նախագահների պահվածքից։ Չեմ կարծում, թե դա կաշխատի», – ասել է Ռայանը։ Մեկնաբանելով Թրամփի վերջին հայտարարությունները ի պաշտպանություն Վլադիմիր Պուտինի, Փոլ Ռայանը հատուկ շեշտել է, որ ԱՄՆ–ի եւ Ռուսաստանի միջեւ չկա «բարոյական հավասարություն»։ «Չեմ կարծում, թե նման բան կա։ Պարզապես, համաձայն չեմ նման գաղափարի հետ», – նշել է Ռայանը։
