Կարող եք ինձ էլ Լապշինի պես արտահանձնեք Ադրբեջանին, պրծնենք.Արարատ Խանդոյան
«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի`մականունը՝ Միայնակ գայլի եղբոր՝ Արարատ Խանդոյանի գործով այսօր տեղի ունեցած դատական նիստն անցավ լարված մթնոլորտում: Ցուցմունք էր տալիս գործով վկա, ոստիկանության մայոր,Վահե Չախմախչյանը: Նրա խոսքերով՝ հենց ինքն է Արարատ Խանդոյանին բերման ենթարկել, սակայն այլ մանրամասներ չէր հիշում «Կարող եք ինձ էլ Լապշինի պես արտահանձնեք Ադրբեջանին, պրծնենք»,- մինչ դահլիճից դուրս գալը հայտարարեց Արարատ Խանդոյանը: Խանդոյանը, հիշեցնենք, մեղադրվում է ՊՊԾ գնդի գրավմանը հաջորդած օրերին ոստիկանների եւ քաղաքացիների միջեւ 2016 թ. հուլիսի 20-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցելու, ոստիկանի վահանը քաշելու, նրա նկատմամբ բռնություն գործադրելու մեջ: Գործով տուժող է ճանաչվել 46 ոստիկան: «Տարել են ԱԱԾ դարպասների մոտ, մեզ սպասեցնել են տվել 30 րոպե, 30 րոպեից հետո մեզ տեղափոխել են 6-րդ վարչություն: Չախմախչյանը իր սեփական Մերսեդեսով եկել է եւ դարպասներից ներս չի մտել: Մեզ նստացրել են Չախմախչյանի արծաթագույն Մերսեդեսը եւ տեղափոխել Քանաքեռ-Զեյթունի ոստիկանության բաժին»,ասաց Խանդոյանը:
