Մարդկանց 20.000 դրամի խոստում է տրվում
«Ելք» դաշինքի անդամ, «ՔՊ» կուսակցության վարչության անդամ՝ Ալեն Սիմոնյանը քիչ առաջ Facebook-ի իր էջում գրառում է կատարել, որի համաձայն Աբովյան 62 հասցեում գտնվող իրենց բնակարան է մտել շենքի լիազորը եւ դիմել իր մորը՝ փորձելով ստորագրություն վերցնել եւ քարոզ անել կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի եղբոր՝ Հակոբ Բեգլարյանի օգտին։ Ալեն Սիմոնյանի գրառման մեջ, մասնավորապես, նշված է. «Նշեմ , որ լիազորի մոտ է լինում շենքի բնակիչների ցուցակները՝ անձնագրի տվյալներով։ Խոսակցության ընթացքում պարզվում է , որ շենքերի լիազորներին հրավիրել են ժեկեր (բշտ) եւ ցուցակներ բաժանել, ուղարկել բնակիչների մոտ։ Հիմա հարց Սերժ Սարգսյանին , սա՞ է այն հերթական անթերի , օրինական ընտրությունները , որի մասին դուք խոսում եք էկրաններից։ Ի՞նչ իրավունք ունեն մարդկանց կանչել ԲՇՏ-ը, ի՞նչ իրավունք ունեն անձնագրային տվյալներ տալ եւ ի՞նչ իրավունք ունեն քարոզարշավը չսկսված քարոզչություն անել։ Հ.Գ. Այսօր նաեւ ահազանգ ստացա , որ նույն գործով է զբաղված Թումանյան 38 հասցեում գտնվող Բեգլարյաններին պատկանող շենքի կեսում տեղակայված գրասենյակը, որը ընտրությունների ժամանակ վերածվում է ՀՀԿ շտաբի։ Այս պարագայում մարդկանց նաեւ 20.000 դրամի խոստում է տրվում»։
