«Լապշինի հարցը կլուծվի Ադրբեջանի հետ աշխատանքային կարգով». Զախարովա
Բլոգեր Ալեքսանդր Լապշինի հարցը Ադրբեջանի հետ կլուծվի աշխատանքային կարգով: Այս մասին հայտարարել է ՌԴ ԳՆ պաշտոնական ներկայցուցիչ Մարիա Զախարովան բրիֆինգի ժամանակ: «Կարծում եմ՝ այդ հարցը, անկախ այն բանից, թե ինչ երկրների մասին ենք մտածում, պետք է լուծվեն աշխատանքային կարգով։ Լինում են ավելի բարդ հարցեր։ Իհարկե, ամենը, ինչ կապված է ՌԴ քաղաքացիների ճակատագրի հետ, մեզ համար առաջնային թեմա է։ Սակայն ևս մեկ անգամ ցանկանում եմ ասել, որ այդ ամենը լուծվելու է աշխատանքային կարգով»,- ասել է նա: Հիշեցնենք, որ Բելառուսի Գերագույն դատարանը փետրվարի 7-ին մերժել է Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինի բողոքը՝ կապված Բելառուսի Գլխավոր դատախազության որոշման հետ, որով Լապշինը պետք է արտահանձնվի Ադրբեջան: Լապշինը նույն օրը հատուկ չվերթով տեղափոխվել է Մինսկից Բաքու՝ պետական անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ: Ադրբեջանում ՌԴ և Իսրայելի քաղաքացի բլոգերին սպառնում է քրեական հետապնդում 281.2 (երկրի դեմ ուղղված հրապարակային կոչեր) և 318 (Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի անօրինական հատում) հոդվածներով: Երկու հոդվածներով Լապշինին սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում:
